fbpx

Ֆինանսիստ

Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Նար-Դոս 2
Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
Վերջնաժամկետ՝ Հուլիսի 15

Team2B-ն փնտրում է ակտիվ և մոտիվացված ֆինանսիստի, ով կօգնի կազմակերպությանը և գործընկեր կազմակերպություններին անհրաժեշտ գործառույթների իրականացման գործում։

Աշխատանքային պարտականություններ

  • Կատարել ապրանքների ինքնարժեքի հաշվարկ, հավելյալ ծախսերի բաշխում և վերլուծություն,
  • Մաքսային բրոկերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում որոշել մաքսազերծման արժեքը /Մաքսատուրք, ԱԱՀ, Մաքսավճար, բնապահպանական վճար և այլն/,
  • Կազմել և/կամ ստուգել Ներմուծման և արտահանման փաթեթների փաստաթղթեր,
  • Վերլուծել ներմուծման և արտահանման ապրանքների վաճառքի շահութաբերությունը,
  • Համագործակցել թիմերի հետ ֆինանսական տեղեկատվության հավաքագրման և վերլուծության համար,
  • Կազմեել և ապահովել պայմանագրային և այլ փաստաթղթային ձևեր,
  • Կառուցել ֆինանսական մոդելների

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • ՀՀ հարկային  օրենսգրքի, Մաքսային օրեսնդրության իմացությունը կդիտվի առավելություն,
  • Վերլուծական և գործնական ճկուն մտածողություն,
  • Մաքսային ձևակերպումների վերաբերյալ գիտելիքները կդիտվեն որպես առավելություն, 
  • Microsoft Office հավելվածների օգտագործման փորձը կդիտվի որպես առավելություն (մասնավորաես Microsoft Excel),
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Ապրանքների դասակարգման ունակությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Ի՞նչ անել

Ուղարկել ինքնակենսագրականները hr@team2b.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Ֆինանսիստ» արտահայտությունը։