Օֆիս մենեջեր

Team2B ընկերությունը փնտրում է կազմակերպված, նախաձեռնող և պատասխանատու օֆիս մենեջերի, ով միանալով մեր թիմին՝ կապահովի գրասենյակի արդյունավետ ու համակարգված աշխատանքը։

Հիմնական հմտություններ

MS Office

Communication

Armenian

Russian

English

Մեր մասին

Ավելի քան 10 տարի մենք օգնում ենք ձեռներեցներին և պարզեցնում բիզնեսով զբաղվելը Հայաստանում։

Մենք կառուցում ենք բիզնեսի համար հարմար ենթակառուցվածք. Մենք զբաղվում ենք հաշվապահությամբ, լուծում ենք իրավական հարցեր, օգնում ենք մարքեթինգին և նկարահանում ենք վաճառքի տեսահոլովակներ:

Մեզ հետ աշխատում են՝ Krisp, gg, 10web:

Այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես ենք մենք աշխատում

Մենք փնտրում ենք քեզ, եթե դու ունես՝

  • Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ հարակից ոլորտներում

  • Բարձրագույն կրթություն

  • Կազմակերպչական և ինքնակազմակերպման փայլուն հմտություններ

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ

  • Թիմի հետ աշխատելու հմտություններ

  • Կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն

  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

  • MS Office-ի գերազանց իմացություն

  • Excel-ի խորացված գիտելիքներ

  • Բարձր պատասխանատվության զգացում և սթրեսակայունություն

Քո պարտականությունները

  • Դասընթացների կազմակերպում
  • Ուսանողների հետ կապի հաստատում և պահպանում՝ թրեյնինգի սկզբից մինչև վերջ
  • Ուսանողների և շրջանավարտների բազայի համակարգում
  • Կազմակերպության սոցիալական էջերի, էլ. հասցեի և հեռախոսազանգով հետադարձ կապի ապահովում
  • Գրասենյակի առօրյա գնումների կատարում
  • Հյուրերի դիմավորում և անհրաժեշտ հյուրասիրության կազմակերպում
  • Միջոցառումերի կազմակերպման և նոր գաղափարների ստեղծմանը մասնակցություն։

Թափանցիկություն

Պաշտոնապես գրանցվում եք որպես աշխատող, աշխատավարձը մշտապես ստանում ժամանակին, արձակուրդի կամ հիվանդության դեպքում բացակայության համար կարող եք դիմել ցանկացած պահի՝ առանց երկարատև հաստատումների, ինչպես նաև վերանայվում են տարեկան եկամուտները և աշխատանքի արդյունքների հիման վրա առաջարկվում բոնուսներ:

Զարգացում

Ուսուցում ընկերության հաշվին, հաճախակի վերապատրաստումների իրականացում և կանոնավոր հետադարձ կապի ապահովում:

Հոգատարություն և հարմարավետություն

Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով և բժշկական ապահովագրության մասնակի փոխհատուցում:

Սկսե՞նք