Մեր փորձառությունը շատ բան է ասում մեր մասին:
Աշխատելով տարբեր բնույթի կազմակերպությունների հետ, մենք հմտացրել ենք մեր համագործակցային կարողությունները, որպեսզի ճանաչելի դարձնենք Ձեր բրենդը մարքեթինգի աշխարհում: Եթե ցանկանում եք Ձեր բիզնեսում գրանցել լուրջ արդյունքներ և աճ, ապա Ձեզ ենք առաջարկում մեր կազմակերպության փորձագիտական հմտությունները և կրեատիվ մոտեցումը:
Մարքեթինգային ռազմավարության մշակման ծառայություններում մենք ստեղծում ենք աճի և հաջողության հնարավորություն՝ Ձեր բիզնեսի հետ համատեղ: Համոզված ենք, որ ամուր հիմք ունենալը կարևոր է մարքեթինգային նպատակներին հասնելու համար: Մեր համագործակցության սկզբից մենք առաջնահերթություն ենք տալիս ռազմավարության մշակմանը՝ առաջարկելով պլանավորված քայլեր և ամսական ռազմավարություններ, որոնք կդարձնեն Ձեր բիզնեսը հաջողակ: Մենք պատրաստ ենք մշակել այնպիսի ռազմավարություն, որը ոչ միայն կբավարարի, այլ նաև կգերազանցի Ձեր սպասելիքները՝ ապահովելով շոշափելի արդյունքներ և երկարաժամկետ զարգացման պլաններ:
SMM ծառայություններում մենք մշակում ենք ռազմավարություն՝ Ձեր բիզնեսի բացառիկ կարիքներին համապատասխան: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ընկերություն տարբերվում է իր նպատակներով, գործունեության բնույթով և ֆունկցիոնալությամբ, մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր նախագծին: Անկախ նրանից, Դուք ցանկանում եք բարձրացնել բրենդի ինքնությունը, թե խթանել օգտատերերի մուտքը սոց. մեդիա էջեր, մենք ունենք այն փորձն ու ռեսուրսները, որոնք կօգնեն Ձեզ հաջողություն գրանցել մշտապես փոփոխվող սոց. մեդիա աշխարհում:
Քանի որ վիզուալ պատմությունները այսօրվա թվային դարաշրջանում/աշխարհում ավելի ազդեցիկ դեր ունեն, այդ պատճառով մեր ընկերությունը սիրով առաջարկում է ճանաչելի դարձնել Ձեր բիզնեսը՝ գրավիչ կարճ տեսանյութերի միջոցով: Մենք կօգնենք Ձեզ առանձնանալ մրցակիցներից՝ ներկայացնելով Ձեր պրոդուկտները և ծառայությունները, ինչպես նաև ընդգծելով բրենդի յուրահատուկ ինքնությունը:
Սկսած սոց. մեդիա արշավներից և տպավորիչ գովազդային նյութերից մինչև պոտենցիալ ռազմավարական համագործակցություններ, մենք բարձրացնում ենք Ձեր բրենդի ճանաչելիությունը և ավելացնում վերջինիս ազդեցությունը HoReCa ոլորտում: Մեր մասնագիտացած թիմը իր հմտությունները ներդնում է Ձեր բիզնեսի ռազմավարության մշակման գործում, որը թիրախավորում է հատուկ ընտրված լսարանին և հանգեցնում իրատեսական արդյունքներ:
Մենք կարևորում ենք համագործակցությունը ինֆլյուենսերների, ոլորտին առնչվող բլոգերների հետ, և ապահովում հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ:
Ի սկզբանե մենք մշակում ենք կոմունիկացիոն ռազմավարություն՝ ներառյալ գրառումների ուղեցույց: Վստահեք եղեք, որ ինֆլյուենսերների հետ համագործակցելով՝ մենք բարձրացնում ենք Ձեր բրենդի ճանաչելիությունը:
Email մարքեթինգի արշավների հետ կապված յուրաքանչյուր խնդիր ստանում է իր լուծումը՝ սկսած թիրախներ սահմանելուց և էլ. փոստի տվյալներ հավաքագրելուց մինչև նպատակային բովանդակություն ստեղծելն ու տեսողականորեն գրավիչ դիզայններ առաջարկելը:
Մենք մանրամասն վերլուծում ենք լսարանի ակտիվության, ինչպես նաև ներգրավվածության ցուցանիշները՝ վերասահմանելով ռազմավարություններ և պլանավորելով հետագա արշավներ՝ օպտիմալ արդյունք ստանալու համար:
Մենք ունենք բրենդինգի համապարփակ լուծումներ, որոնք կօգնեն բարձրացնել Ձեր բրենդի ինքնությունը և ազդեցիկ տպավորություն թողնել շուկայում: Առաջարկում ենք կորպորատիվ դիզայնի ծառայություն, ինչպես նաև լոգոյի ստեղծում՝ մեծացնելով պրոդուկտի գրավչությունը և բրենդի ճանաչելիությունը: Մեր թիմն օգնում է Ձեր բրենդին առանձնանալ և ամուր կապ ստեղծել հաճախորդների հետ:
Լոգոյի ստեղծման գործընթացում մեզ համար առաջնային է լիարժեք հասկանալ Ձեր բրենդի տեսլականը և առաքելությունը, որպեսզի ապահովենք այնպիսի դիզայն, որն արտացոլում է բրենդի ստեղծման պատմությունն ու արժեհամակարգը: Մեր մասնագետները ստեղծում են լոգոյի տարբերակներ՝ Ձեր ընտրությունը հեշտացնելու համար:
Բրենդի իմիջ ստեղծելու և պահպանելու համար բրենդբուքը էական նշանակություն ունի: Բրենդբուքի ձևավորման փուլում մենք անպայման կներգրավենք և տեղեկացված կպահենք Ձեզ, որպեսզի համատեղ ջանքերով հասնենք լավագույն արդյունքի:
Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է Ձեր բրենդի համար կատարյալ անուն/նեյմինգ ընտրելը, դրա համար մեզ պետք է ի սկզբանե իմանալ Ձեր հեռանկարները: Ձեր կարծիքը և պատկերացումները գնահատում ենք նեյմինգի գործընթացում, քանի որ այն բրենդավորման ողջ ընթացքի հիմքն է:
Մենք ունենք տարբեր ոլորտների բիզնեսների հետ աշխատելու մեծ փորձ: Մեր նպատակն է օգնել բիզնեսներին զարգանալ և ներգրավել միջազգային գործընկերներին՝ դինամիկ աշխատանքային միջավայրում:
Մեր նախագծերն առանձնանում են տարբեր պրոդուկտների վերլուծությամբ, լսարանի թիրախավորմամբ, արշավների ռազմավարությամբ և շատ այլ գործառույթներով:
SMM
Վիդեոնկարահանում
Կայքի մշակում
Փաթեթավորման դիզայն
Դիզայնի մշակում POS-ի միջոցով
Բովանդակության ստեղծում
SMM
Դիզայնի մշակում
Փաթեթավորման դիզայն
Թվային բրենդինգ
Բովանդակության ստեղծում
SMM
Դիզայնի մշակում
Բովանդակության ստեղծում
Վիդեոհոլովակների մշակում
SMM
Դիզայնի մշակում
Բովանդակության ստեղծում
Ֆոտոշութ
Ֆոտոշութ
SMM
Վիդեոնկարահանում
Դիզայնի մշակում
Բովանդակության ստեղծում
SMM
Դիզայնի մշակում
Բովանդակության ստեղծում
SMM
Ֆոտոնկարահանում
Դիզայնի մշակում
Բովանդակության ստեղծում
SMM
Վիդեոնկարահանում
Ինֆլուենսեր մարքեթինգ
Դիզայնի մշակում
Թվային բրենդինգ
Բովանդակության ստեղծում
SMM
Վիդեոնկարահանում
Դիզայնի մշակում
Բովանդակության ստեղծում
SMM
Բրենդինգ
Տպագիր նյութերի դիզայն
Ֆոտոնկարահանում
Դիզայնի մշակում
Բովանդակության ստեղծում
SMM
Դիզայնի մշակում
Փաթեթավորման դիզայն
Թվային բրենդինգ
Բովանդակության ստեղծում
Բրենդինգ
SMM
Դիզայնի մշակում
Բովանդակության ստեղծում
Վիդեոհոլովակների մշակում
SMM
Դիզայնի մշակում
Թվային բրենդինգ
Բովանդակության ստեղծում
Վիդեոհոլովակների մշակում
Սկսելու համար պարզապես լրացրեք Ձեր տվյալները: Մեր մարքեթինգի մասնագետը անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ:
Ձեր տվյալները լրացնելուց հետո Դուք կստանաք մեր ծառայությունների փաթեթը: Այնուհետև մենք կկազմակերպենք հանդիպում, որպեսզի համապատասխանեցնենք մեր ծառայությունները Ձեր բիզնեսին:
Ձեզ համար կմշակվի անհատականացված ռազմավարություն: Մենք կընտրենք թիրախային լսարան, մանրամասն կվերլուծենք գործունեության ոլորտը, ինչպես նաև կնախագծենք մեկամսյա ռազմավարություն, որը Ձեզ հնարավորություն կտա պատկերացնել մարքեթինգի Ձեր ուղին մեզ հետ:
Մեր մշակած ռազմավարությունն ընդունելուց հետո, մենք կրկին կհանդիպենք և կքննարկենք հետագա ամիսների գործողությունները և կապահովենք շարունակական քայլեր, որոնք կտանեն դեպի հաջողության:
Մենք կտրամադրենք գնային միջակայք՝ հիմք ընդունելով անհրաժեշտ ծառայությունները, ինչպես նաև Ձեր բիզնեսի կարիքները և բյուջեն: Քանի որ Ձեր գոհունակությունը մեր առաջնահերթությունն է, մենք կապահովենք թափանցիկություն և ճկունություն յուրաքանչյուր քայլափոխի:
Համագործակցությունն ամփոփելուց հետո, մենք կկնքենք պայմանագիր՝ պաշտոնապես դառնալով գործընկերներ: Դուք կստանաք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ նախքան ստորագրումը, որպեսզի այս գործընթացը լինի թափանցիկ և հստակ:
Հարուստ փորձով և համագործակցային ճիշտ մոտեցմամբ՝ մենք կբարձրացնենք Ձեր բրենդի ճանաչելիությունը, կներգրավվենք թիրախային լսարանին և կխթանենք կայուն զարգացմանը: Մենք հասկանում ենք, որ Ձեր երազանքները եզակի են, և մեր անհատականացված ռազմավարությունը նախատեսված է Ձեր տեսլականին կատարելապես համապատասխանեցնելու համար: Մեզ ընտրելով՝ Դուք պարզապես չեք ընտրում ծառայություն մատուցող, այլ այնպիսի թիմ, որը միտված է իրականացնել Ձեր բիզնես երազանքները: