Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Նար-Դոս 2
Team2B-ն փնտրում է փորձառու հաշվապահ, ով կդառնա մեր թիմի անբաժանելի մասը։ Եթե ունեք խորը գիտելիքներ հաշվապահության ոլորտում և ցանկանում եք աշխատել մասնագիտացված թիմում, ապա մենք փնտրում ենք հենց Ձեզ։
Մենք փնտրում ենք ձեզ, եթե ունեք՝
- Առնվազն 3 տարվա փորձ հաշվապահական հաշվառման ոլորտում
- ՀԾ, ՖՀՄՍ և հարկային օրենսգրքի գերազանց իմացություն
- Excel-ի խորացված գիտելիքներ
- Բարձր պատասխանատվության զգացում և սթրեսակայունություն
- Աշխատանքային պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում և հաշվետվությունների պատրաստում
- Հիմնական միջոցների և ակտիվների մոնիթորինգ
- Ֆինանսական հաշվետվությունների ճշգրտություն և ամբողջականություն
Ինչ ենք մենք առաջարկում
- Բժշկական ծախսերի մի մասի փոխհատուցում
- Մասնագիտական աճ
- Դասընթացներ և կրթության հնարավորություն ընկերության հաշվին
- Աշխատավարձը՝ նշված ժամանակին + բոնուսներ
- Հավակնոտ թիմ
- Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով
Եթե պատրաստ եք նոր մարտահրավերներին և ուզում եք մասնագիտական աճ ապահովել մեր ընկերությունում, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը hr@team2b.am էլ․ հասցեին և վերնագրում նշեք <<Փորձառու հաշվապահ>>։