Փորձառու հաշվապահ

Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Նար-Դոս 2

Team2B-ն փնտրում է փորձառու հաշվապահ, ով կդառնա մեր թիմի անբաժանելի մասը։ Եթե ունեք խորը գիտելիքներ հաշվապահության ոլորտում և ցանկանում եք աշխատել մասնագիտացված թիմում, ապա մենք փնտրում ենք հենց Ձեզ։

Մենք փնտրում ենք ձեզ, եթե ունեք՝

  • Առնվազն 3 տարվա փորձ հաշվապահական հաշվառման ոլորտում
  • ՀԾ, ՖՀՄՍ և հարկային օրենսգրքի գերազանց իմացություն
  • Excel-ի խորացված գիտելիքներ
  • Բարձր պատասխանատվության զգացում և սթրեսակայունություն
  • Աշխատանքային պարտականություններ
  • Հաշվապահական հաշվառման վարում և հաշվետվությունների պատրաստում
  • Հիմնական միջոցների և ակտիվների մոնիթորինգ
  • Ֆինանսական հաշվետվությունների ճշգրտություն և ամբողջականություն

Եթե պատրաստ եք նոր մարտահրավերներին և ուզում եք մասնագիտական ​​աճ ապահովել մեր ընկերությունում, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը hr@team2b.am էլ․ հասցեին և վերնագրում նշեք <<Փորձառու հաշվապահ>>։

Թափանցիկություն

Պաշտոնապես գրանցվում եք որպես աշխատող, աշխատավարձը մշտապես ստանում ժամանակին, արձակուրդի կամ հիվանդության դեպքում բացակայության համար կարող եք դիմել ցանկացած պահի՝ առանց երկարատև հաստատումների, ինչպես նաև վերանայվում են տարեկան եկամուտները և աշխատանքի արդյունքների հիման վրա առաջարկվում բոնուսներ:

Զարգացում

Ուսուցում ընկերության հաշվին, հաճախակի վերապատրաստումների իրականացում և կանոնավոր հետադարձ կապի ապահովում:

Հոգատարություն և հարմարավետություն

Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով և բժշկական ապահովագրության մասնակի փոխհատուցում:

Սկսե՞նք