Ինչպե՞ս բացել ԱՁ

ԱՁ բացելու գործընթացը հաճախ կարող է բարդ թվալ, բայց այն իրականում բավականին դյուրին ու արագ կատարվող գործընթաց է։ 

Նախ, եկե՛ք հասկանանք, թե 

Ի՞նչ է ԱՁ-ն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց եկամուտ ստանալն է:

ԱՁ-ն պատասխանատվություն է կրում իր սեփական գույքով։

ԱՁ-ն կարող է՝

  • Վարձել աշխատողներ, ունենալ սեփական կնիք և բանկային հաշիվ։
  • Բիզնես գործունեություն ծավալել ՀՀ-ում՝ ունենալով բոլոր իրավունքներն ու պարտականությունները

Եթե ՍՊԸ բացելիս կարող եք դրան տալ հստակ անվանում, ապա ԱՁ-ն գրանցվում է միայն Ձեր անուն ազգանունով։

Ո՞ւր դիմել ԱՁ բացելու համար

ԱՁ գրանցելու համար անհրաժեշտ է այցելել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (Պետռեգիստր) կամ ՀայՓոստի մոտակա մասնաճյուղում:

Ներկայացնելով՝

  • անձնագիր
  • անձնագրի պատճեն
  • պետական տուրքի անդորրագիր (վճարելով 3000 դրամ)

ԱՁ կարող է լինել ցանկացած գործունակ ֆիզիկական անձ՝ ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունքն օրենքով սահմանափակված չէ։ ԱՁ չի կարող բացել այն անձը, ով դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, և պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:

Որպես ԱՁ՝ հաշվառումն իրականացվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում, իսկ սա նշանակում է, որ անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին։

Որքա՞ն է ԱՁ գրանցման վճարը

ԱՁ բացելու համար կարիք կլինի միանվագ վճարել 3000 դրամ, ուղարկելով այն հետևյալ գանձապետական հաշվին՝ 900005160750։

Իսկ առցանց գրանցման համար պետական տուրք չկա սահմանված։

Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

ԱՁ-ի հարկային պարտավորությունները կախված են նրանից, թե ինչ հարկման դաշտում է այն գործում։ Ամենատարածվածը շրջանառության հարկի համակարգն է, որն ակտուալ է մինչև 115 մլն դրամ շրջանառության դեպքում։ Հարկը կկազմի 1%-ից 20%՝ կախված ոլորտից։

Այս դեպքում ԱՁ-ն վճարում է ՝

  • Ամսական 5000 դրամ շահութահարկ և 5000 դրամ սոց․ վճար (եթե սոց վճար կատարող է)։
  • Տարեկան 18000-120000 դրամ դրոշմանիշային վճար, կախված շրջանառությունից։
  • Ինչպես նաև, եթե կան աշխատողներ, ապա աշխատողների մասով հարկեր

Որքա՞ն է տևում ԱՁ գրանցելու գործընթացը

Team2B-ն ձեզ համար կապահովի ԱՁ գրանցման ամբողջական փաթեթ 1 օրվա ընթացքում։ Գործընթացը ներառում է հետևյալ ծառայությունները՝

  • Իրավաբանական հասցեի գրանցում
  • Հարկային գրանցում
  • Աջակցություն բանկային հաշիվ բացելու հարցում
  • Վճարումը՝ բարեհաջող գրանցումից հետո
  • Լիազորագրի տրամադրում

ԱՁ-ի առավելություններին ՍՊԸ-ների նկատմամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Կարելի՞ է ԱՁ փակել, և ինչպե՞ս է դա կատարվում

ԱՁ-ն հաշվառումից հանելը բավականին պարզ գործընթաց է։ Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

Անձը կարող է դիմել ծառայության համար այցելելով Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (Պետռեգիստր)՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։ Ներկայացված տվյալների հիման վրա կազմվում է հաշվառումից հանման դիմումը։

Եթե անձը դիմում է ծառայության համար առցանց, ապա անհրաժեշտ է մուտք գործել հարթակ «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով՝ ընտրելով նույնականացման առաջարկվող տարբերակներից մեկը։

Կարճ ասած՝ ԱՁ բացելը Հայաստանում արագ և հասանելի գործընթաց է, սակայն ճիշտ հարկային համակարգ ընտրելը, պարտավորությունները հասկանալը և իրավական նրբությունները հաշվի առնելը կարևոր են հետագա խնդիրներից խուսափելու համար։

Եթե ցանկանում եք խնայել ժամանակ, բացառել սխալները և վստահ լինել, որ գործընթացն իրականացվում է ճիշտ և ամբողջական, Team2B-ի մասնագետները պատրաստ են ուղեկցել ձեզ յուրաքանչյուր փուլում՝ գրանցումից մինչև բիզնեսի լիարժեք գործարկում։

Ձեր բիզնեսի հաջող մեկնարկը սկսվում է ճիշտ ընտրությունից։