fbpx

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

Պարտականություններ՝

  • Մշակել և իրականացնել աշխատակազմի կառավարման ռազմավարությունը, աշխատանքային քաղաքականությունը, ընթացակարգերը, մեթոդները և ուղեցույցները, պահպանել կազմակերպության որդեգրած արժեքներն ու սկզբունքները,
  • Աջակցել աշխատողներին բոլոր տեսակի աշխատանքային հարցերով,
  • Իրականացնել ամբողջ հավաքագրման գործընթացը՝ թեկնածուների որոնում, նախնական ընտրություն և հարցազրույց,
  • Համակարգել և իրականացնել փաստաթղթային աշխատանքները,
  • Ապահովել ընտրված թեկնածուների՝ կազմակերպությունում սահուն ադապտացման գործընթացը,
  • Սերտորեն համագործակցել թիմերի հետ՝ դրական աշխատանքային միջավայր մշակելու և աշխատողների ներգրավվածության ծրագրեր մշակելու համար,
  • Կազմակերպել մասնագիտական տարբեր տեսակի ծրագրեր և թրեյնինգներ,
  • Իրականացնել աշխատողների գնահատման գործընթացի վերանայում համապատասխան գործիքակազմի միջոցով։

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես ՄՌ ղեկավար,
  • ՀՀ Աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ պահպանելով գաղտնիության և էթիկայի սկզբունքները,
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Բանավոր և գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Ստեղծարար մտածողություն, նորարարական ու ոչ ստանդարտ մոտեցումների կիրառում,
  • Առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն,
  • Մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգերի հետ աշխատելու փորձ,
  • Ճկուն և արագ հարմարվող՝ դինամիկ զարգացող միջավայրում աշխատելու համար։

ԱՅԼ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐ