fbpx

Հեշտացնում ենք բիզնեսի վարումը Հայաստանում 💙

Ահա, թե ինչու

Փրկում ենք օպերացիոն համակարգից

Մենք ձգտում ենք փոխել գործարարների կյանքը. ազատում ենք նրանց հոգնեցուցիչ աշխատանքից և ժամանակ թողնում կարևոր գործերի համար

Համայնք

Մենք պարզապես գումար չենք աշխատում, այլ փնտրում ենք համախոհներ և զարգացնում բիզնեսը Հայաստանում

Ստեղծում ենք ծառայություն

Մեզ համար գլխավորը երկարաժամկետ հարաբերություններն են և յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը: Մենք հաշվի ենք առնում համաշխարհային փորձը և մշտապես փորձարկում հաճախորդների սպասարկման բազմապիսի հմտություններ

Մեր արժեքները

Մենք չենք աշխատում մեզ ի ցույց դնելու համար, ամենակարևորը՝ ոչ թե կենտրոնանում ենք կանոնակարգերի ու դրամայնացման վրա, այլ լուծում ենք կոնկրետ անհատի խնդիրը:

Մենք համոզված ենք, որ միայն յուրաքանչյուր հաճախորդի նվիրվելով կարող ենք իսկապես արժանի արդյունքի հասնել:

Մենք առաջարկում ենք այնպիսի ծառայություն, որից կցանկանայինք ինքներս օգտվել:

Մենք պահպանում ենք մեր մեջ այն ոգևորվածությունը, որն այրվում է յուրաքանչյուրիս ներսում։

Վայելի՛ր մարտահրավերները, նշի՛ր ձեռքբերումները և ոգեշնչի՛ր ուրիշներին:

Մենք ընտրում ենք լավագույններին և ստեղծում հարմարավետ պայմաններ զարգացման համար: Մարդը մեր հիմնական ակտիվն է։

Մենք իրականացնում ենք անլուծելի թվացող գործընթացները, օգնում միմյանց, ներկայացնում ենք ճշմարտությունը, առաջարկում փոփոխություններ և դրանք կյանքի կոչում։

Մենք ստեղծում ենք հաղորդակցվող, ջերմ և ընկերական բրենդ: Մենք կիսվում ենք մեր կարծիքով և սիրում ստանալ հետադարձ կապ:

Մենք վստահում ենք հաճախորդներին, գործընկերներին և աշխատակիցներին:

Մենք սիրում ենք և չենք վախենում նոր փորձառություններից:

Մենք հոգ ենք տանում ինչպես մեր, այնպես էլ թիմի և մեզ շրջապատող մարդկանց մասին։

Հաղորդակցությունը դարձնում ենք թափանցիկ և հասանելի:

Մենք պահպանում ենք հավասար շփում բոլորի հետ, չենք վարանում էմոցիաներ դրսևորել և կարեկցել միմյանց։

Առաջին անգամ հաճախորդներին հանդիպելիս, ընտրում ենք չեզոքություն, իսկ ավելի ուշ՝ հարմարվում զրուցակցի տրամադրությանը:

Մենք հաղորդակցվում ենք պարզ լեզվով՝ խուսափելով բարդ տերմիններից, հապավումներից և մասնագիտական ժարգոնից։ Մեր հաղորդագրությունները պատասխանում են յուրաքանչյուր հարցի և հասկանալի են ընթերցողների համար։

Մենք առաջնորդվում ենք ազնվության և թափանցիկության սկզբունքով։ Ցանկացած նամակագրություն կարող է պատահաբար հրապարակային դառնալ: Եւ եթե նման դեպք պատահի, չպետք է անհարմար զգալ։

Մենք չենք թաքցնում, որ երբեմն սխալվում ենք։ Չենք վախենում այն ընդունել, բաց քննարկում անցկացնել և պատասխանատվություն կրել։

Այս մոտեցումը օգնում է ուղղել սխալը և ավելի արագ զարգանալ:

Մենք չենք ստիպում օգտվել մեր ծառայություններից, չենք փորձում վաճառել, ինչպես նաև խաբեությամբ գումար չենք աշխատում։

Մեր թիմն ունի տարբեր քաղաքական կարծիքներ, կրոնական հայացքներ ու դիրքորոշումներ։ Մեր ծառայությունները դիրքորոշում կամ քաղաքական ուղղվածություն չունեն, նրանք հասանելի են և գործում են բացարձակապես բոլորի համար:

Մենք արդար ենք գործում, հարգում ենք ուրիշների գաղտնիության պահպանման համաձայնագիրը և հրապարակավ չենք քննադատում մրցակիցներին։