Ձեր նախընտրած կազմակերպաիրավական ձևն ընտրելուց հետո ժամանակն է մտածել պետական գրանցում կամ հաշվառում ստանալու մասին:
Գրանցվել հնարավոր է ինչես օֆֆլայն՝ այցելելով Պետռեգիստրի (իրավաբանական անձանց պետական ռեգիստր) Ձեր նախընտրած գրասենյակը, այնպես էլ օնլայն։
ՔԱՅԼ 2․1 Պետական գրանցում «օֆլայն»
1
Ա/Ձ դեպքում հարկավոր է Ձեզ մոտ ունենալ անձնագիր և սոց․ քարտ կամ նույնականացման քարտ, ինչպես նաև վճարել 3000 դրամ պետական տուրք։
2
Իրավաբանական անձ գրանցելիս /օրինակ՝ ՍՊԸ/ անհրաժեշտ է բոլոր մասնակիցների և տնօրեննների ներկայությունը, ինչպես նաև նրանք պետք է ունենան անձնագիր և սոց․ քարտ կամ նույնականացման քարտ: ՍՊԸ գրանցելիս նաև պետք է նախապես մտածել ընկերության անունը հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակնորով, որոշել ընկերության իրավաբանական հասցեն, ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունը, մասնակիցների փայաբաժինների չափը, ինչպես նաև նշել ընկերության գործունեության տեսակը:
Առցանց գրանցվելու համար հարկավոր է ունենալ․
Հարկավոր է ունենալ նույնականացման քարտ, ինչպես նաև նույնականացման քարտի հետ տրվող pin կոդը։
Անհրաժեշտ է ekeng.am կայքում ակտիվացնել ստորագորությունը՝ վճարելով 3000 դրամ։
Անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք։
Երբ արդեն ակտիվացրել եք Ձեր էլեկտրոնային ստորագրությունը, կարող եք գրանցվել e-register.am կայքում:
Գրանցման մանրամասն կարգին կարող եք մանրամասն ծանոթանալ հետևյալ տեսահոլովակում: