fbpx

ՔԱՅԼ 3

Հարկման ռեժիմի ընտրություն և գրանցում

Պետական գրանցում ստանալուց հետո բիզնեսը ունի 20 օր ժամկետ իր համար հարմար հարկման ռեժիմ ընտրելու համար։

Բացի այդ՝ բնականոն գործունեություն ծավալելու համար հարկավոր է գրանցվել Հարկային մարմնի կայքում այս հղումով: 

Համակարգում գրանցվելու համար նախ պետք է գրանցել Լիազոր օգտվող, ով, ըստ էության, Ձեր կազմակերպության ադմին օգտվողն է, որը կարող է հետագայում, ավելացնել կամ փոփոխել օգտվողների իրավասությունները:

Առցանց Լիազորի գրանցման ուղեցույցին կարող եք ծանոթանալ տեսանյութի օգնությամբ։

Հարկման ռեժիմի ընտրություն

Հարկման ռեժիմի ընտրությունը բիզնես սկսելիս ամենակարևոր ու էական գործողություն է: Շատ բիզնեսներ բաց են թողնում ընտրության ժամկետը կամ մտածում են, որ պետական ռեգիստրում նշել են իրենց հարկման ռեժիմը, և դա բավարար է: Այս գործողության մեջ թերացումն ամենամեծ ֆինանսական ռիսկերն է պարունակում, ուստի հարկավոր է ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին:

ՀՀ-ում այս պահին գործում են հարկման 3 հիմնական ռեժիմներ։

Ընդհանուր հարկման ռեժիմ

Վճարում է 20% ավելացված արժեքի հարկ և 18% շահութահարկ շահույթից։

Շրջանառության հարկի ռեժիմ

Հարկը հաշվարկվում է շրջանառությունից ֆիքսված տոկոսադրույքով՝ կախված գործունեության տեսակից։

Միկրո Ձեռնարկատիրություն

Մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները չեն վճարում շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և/կամ շրջանառության հարկ։