fbpx

ՔԱՅԼ 7

Մաքսային թղթապանակի բացում

Ապրանքներ ներմուծելու կամ արտահանելու համար անհրաժեշտ է նախ ընկերությունը գրանցել մաքսային մարմնում կամ, ինչպես ընդուված է ասել, բացել «մաքսային թղթապանակ»։ Մաքսային թղթապանակ բացելը հնարավոր է բացառապես օֆլայն տարբերակով։ 

Անհրաժեշտ է մոտենալ մոտակա մաքսատուն-վարչություն, ներկայացնել պետական ռեգիստրի վկայականի պատճենը, կազմակերպության կողմից հաստատված ձևով (եթե կազմակերպություն է և ունի կնիք, ապա կնքված և ստորագրությունով)՝ վրան գրելով կոնտակտային հեռախոսահամար, ինչպես նաև տնօրենի կամ Ա/Ձ-ի անձնագրի պատճենը։