fbpx

ՔԱՅԼ 9

Դոմեյնի որոնում գրանցում

Ի՞նչ է դոմեյնը

Բիզնեսի գործունեության ծավալման ընթացքում շատ գործարարներ որոշում են ստեղծել իրենց կայքը կամ հենց ամենասկզբում այդ կայքի օգնությամբ կազմակերպել վաճառքների գործընթացը։ Կայքի ստեղծմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև կազմակերպել դոմեյնի գրանցման գործընթացը։ 

Դոմեյնը համացանցում կայքի հասցեի տեքստային ներկայացումն է։ Հենց դոմեյնն է առաջինը օգնում տարբերվել մնացյալ կայքերից և ուրույն տեղ ունենալ համացանցի անսահման տիրույթում։

Ո՞վ կարող է գրանցել դոմեյն

Դոմեյն գրանցել կարող են գրանցել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք։ Սկզբում պետք է ընտրել դոմեյնի անունը և ստուգել արդյոք այն ազա՞տ է, թե՞ ոչ։

Որքա՞ն է դոմեյնի արժեքը և որտեղի՞ց այն ձեռք բերել

Դոմեյնի գրանցումը «am» տիրույթում միջինում արժե տարեկան 8000 դրամ։ Ահա մի քանի կայք, որոնք կօգնեն արագ հասկանալ, թե որ տարբերակն է հասանելի և միանգամից ցույց կտան դոմեյնի գրանցման արժեքը՝ 

  1. https://www.reg.am/en
  2. https://internet.am/
  3. https://name.am/
  4. https://hayhost.am/?language=armenian
  5. https://www.web.am/hy/
  6. https://fractal.am/hy/services/register-domain-professional-hosting
  7. https://webhost.am/domains/

Ինչպե՞ս ընտրել դոմեյն

1․ Ընտրե՛ք անուն, որը հեշտ է թե՛ հիշելու, թե՛ գրելու տեսանկյունից։ 

2․ Դոմեյնի անվան մեջ օգտագործե՛ք բրենդի անվանումը։ 

3․ Աշխատե՛ք օգտագործել կարճ անուններ։

4․ Օգտագործե՛ք հապավումներ կամ կրճատումներ, եթե դրանք արդիական են Ձեր կայքի համար։ 

5․ Եթե դոմեյնի անունը զբաղված է, ապա կարող եք փորձել այն գնել ընթացիկ տիրոջից։ Շատ հաճախ դոմեյնները պարզապես գնում են, բայց չեն օգտագործում։

6․ Ընտրե՛ք դոմեյնի այնպիսի անունը, որը նման չի լինի որևէ այլ անվան և օգտատերերի համար հեշտ կլինի հիշելը։