Առևտրային բիզնեսի հաշվապահություն

Վարում ենք առևտրային բիզնեսի հաշվապահությունը այնպես, որ դուք հստակ պատկերացում ունենաք ձեր ապրանքային մնացորդի, վաճառված ապրանքների ինքնարժեքի, շահութաբերության և փաստաթղթավորման որակի մասին։ Արդյունքում բիզնեսը գործում է ավելի վերահսկելի, արագ և կանխատեսելի։

Անվճար խորհրդատվություն

Մեր հաշվապահական ծառայությունները առևտրի ոլորտի համար ներառում են.

Հարկային հաշվառում

Կկազմակերպենք ձեր բոլոր գործարքների ճիշտ հաշվառումը՝ հաշվի առնելով զեղչերի, ակցիաների, նմուշների, անհատույց տրամադրված ապրանքների, վնասված, կորած և ժամկետանց ապրանքների հարկային ձևակերպումները։

Ֆինանսական հաշվառում

Կվարենք ձեր հաշվապահությունը IFRS ստանդարտներին համապատասխան, որպեսզի վաճառված ապրանքների ինքնարժեքը, ապրանքային մնացորդը և եկամուտների կառուցվածքը արտացոլվեն ճիշտ և հասկանալի ձևով։

Կառավարչական հաշվառում

Կպատրաստենք վաճառքների, մնացորդների, շահութաբերության, ապրանքային կատեգորիաների և ծախսածածկման կետի հաշվետվություններ, որոնք կօգնեն ավելի վստահ ղեկավարել առևտրային բիզնեսը։

Ինչ ենք անում

Առևտրի մեջ կարևոր է ոչ միայն վաճառքը, այլ նաև դրա հիմքում եղած թվերի ճշգրտությունը։ Եթե մնացորդը, ինքնարժեքը կամ ակցիաների ձևակերպումը սխալ են, դա անմիջապես ազդում է շահույթի վրա և ստեղծում հարկային ռիսկեր: Մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են՝

վաճառված ապրանքների ինքնարժեքի հաշվարկը ապրանքային մնացորդի և շարժի վերահսկումը շեղումների պատճառների բացահայտումը զեղչերի և ակցիաների ճիշտ փաստաթղթավորումը մարքեթփլեյսների պահումների և ծախսերի ճիշտ ձևակերպումը շահութաբեր և վնասաբեր դիրքերի բացահայտումը

Ինչու է ճիշտ հաշվապահությունը կարևոր

Առևտրային բիզնեսում հաճախ թվացյալ բարձր վաճառքը դեռ չի նշանակում բարձր շահույթ։ Ճիշտ հաշվապահությունը օգնում է հասկանալ, թե որ ապրանքներն են իրականում աշխատում բիզնեսի համար, որտեղ են կորուստները և ինչպես պետք է կազմակերպել փաստաթղթավորումը, որպեսզի վաճառքը չդանդաղի։

Որ ընկերությունների հետ ենք աշխատում

Աշխատում ենք սննդամթերքի, տեխնիկայի, հագուստի, բժշկական պարագաների, դեղամիջոցների, տնտեսական ապրանքների, տեքստիլի ,շինանյութերի և այլ ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունների հետ։ Մեր հաճախորդների թվում կան խոշոր ցանցեր, դիստրիբյուտորներ, օնլայն խանութներ և փոքր մանրածախ ու մեծածախ բիզնեսներ։

Ինչ արդյունք է ստանում

բիզնեսը

Մեր աշխատանքի արդյունքում առևտրային բիզնեսը ստանում է ավելի հստակ մնացորդներ, ավելի ճիշտ ինքնարժեք, մանրամասն շահութաբերության վերլուծություն և պաշտպանելի գրագետ փաստաթղթավորում։

★★★★★

Team2B-ի շնորհիվ վերջապես հստակ տեսնում ենք մեր ապրանքների իրական շահութաբերությունը և պահեստային մնացորդները։ Հաշվապահությունը դարձավ վերահսկելի և շատ ավելի հասկանալի բիզնեսի համար

Սիլվա Փիլոյան

Ինչու են մեզ վստահում

Մեզ վստահում են, որովհետև հասկանում ենք առևտրային բիզնեսի իրական խնդիրները՝ սկսած մնացորդներից մինչև մարքեթփլեյսների պահումներ և երաշխիքային պահուստներ։ Մենք հաշվապահությունը կառուցում ենք այնպես, որ այն չխանգարի վաճառքին, այլ աջակցի դրան։

2000+

Բիզնես արդեն օգտվել է մեր ծառայություններից

60+

Հաշվապահ աշխատում է Ձեզ համար

1200+

Բիզնես այս պահին օգտվում է մեր ծառայություններից

15+

Sարվա փորձ հաշվապահությունում

Համագործակցության հայտ

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապնվենք ձեզ հետ

Բոլոր ծառայությունները այստեղ

Տեսնել ավելին