Ընկերության գրանցում
Հոգնե՞լ եք թվերի մեջ խեղդվելուց և ֆինանսական բարդությունների հետ պայքարելուց: Այլևս մի փնտրեք: Մեր հաշվապահական ծառայությունները Հայաստանում նախատեսված են ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ձեր գործողությունները օպտիմալացնելու և ձեզ արժանի հանգստություն պարգևելու համար: Մենք առաջարկում ենք ձեր կարիքներին համապատասխանող լուծումների լայն տեսականի:
ՍՊԸ գրանցում (հիմնադիր՝ իրավաբանական անձ)
ՍՊԸ-ի հեռավար գրանցում Հայաստանի Հանրապետությունում, երբ ընկերության հիմնադիրը հանդիսանում է իրավաբանական անձ (հայաստանյան կամ օտարերկրյա)՝ 240 000 դրամից, մոտ 10 աշխատանքային օրում։
Տրամադրում ենք խորհրդատվություն, պատրաստում ենք ամբողջական փաթեթը՝ ներառյալ լիազորագիրը, Պետական ռեգիստրում հանձնում գրանցման դիմումը։
Արդյունքում ստանում եք ՀՀ-ում գրանցված ՍՊԸ՝ իրավաբանական անձ-հիմնադրով, գրանցման վկայականը և կանոնադրությունը։
Ոչ առևտրային կազմակերպությունների գրանցում
ՀՀ-ում ոչ առևտրային կազմակերպությունների գրանցում՝ ՀԿ, հիմնադրամ, ՊՈԱԿ/ՀՈԱԿ, կուսակցություն, կոոպերատիվ, համատիրություն և այլ։
Արժեքը՝ 300 000 դրամ + պետական տուրք (10 000-50 000 դրամ՝ կախված տեսակից), տևողությունը՝ մինչև 1 ամիս։
Կազմում ենք ամբողջական փաթեթը (հիմնադրի որոշում, ժողովի արձանագրություն, կանոնադրություն, կախված տեսակից նաև այլ փաստաթղթեր) և հանձնում Պետական ռեգիստր։
ԲԲԸ և ՓԲԸ գրանցում
Մենք տրամադրում ենք ԲԲԸ և ՓԲԸ գրանցման ամբողջական ծառայություն՝ կազմակերպելով ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ։ Մեր թիմը պատրաստում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իրականացնում պետական գրանցումը և ուղեկցում է Ձեզ յուրաքանչյուր փուլում՝ ապահովելով ճշգրտություն և արդյունավետություն։
Մենք գործընթացը դարձնում ենք պարզ և հարմարավետ, որպեսզի Դուք կարողանաք կենտրոնանալ Ձեր բիզնեսի զարգացման վրա։
ԱՁ գրանցում տեղում
ԱՁ-ի գրանցում տեղում՝ առանց ավելորդ քաշքշուկի։
Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին, կօգնենք Ձեզ ընտրել օպտիմալ հարկային ռեժիմ, ինքներս կհերթագրենք Ձեր բիզնեսը և Ձեզ կհանձնենք հիմնադրման վկայականը։։
ՍՊԸ գրանցում հեռավար
Հեռավար կարգով ՍՊԸ բացելն այլևս խնդիր չէ։
Կօգնենք Ձեզ բացել ՍՊԸ աշխարհի ցանկացած վայրից՝ առանց Հայաստան այցելելու։
Մենք կկազմակերպենք ամբողջ գործընթացը՝ փաստաթղթերի պատրաստումից մինչև պետական գրանցում և ուղեկցում բոլոր փուլերում։
Գործընթացն արագ ու հարմար է, իսկ վճարումը՝ հաջող գրանցումից հետո։
ԱՁ գրանցում հեռավար
Կօգնենք Ձեզ գրանցել ԱՁ հեռավար կարգով՝ աշխարհի ցանկացած վայրից։
Գործընթացը տևում է 2 օր և ներառում հետևյալ ծառայությունները՝
- Իրավաբանական հասցե
- Հարկային գրանցում
- Բանկային հաշիվ բացելու վերաբերյալ խորհրդատվություն
- Վճարումը՝ բարեհաջող գրանցումից հետո
Մասնաճյուղի գրանցում
ՀՀ-ում գրանցված կամ օտարերկրյա կազմակերպության մասնաճյուղի հիմնման և գրանցման ողջ ընթացքի իրավական ուղեկցում՝ 350 000 դրամից, 6-7 աշխատանքային օր։
Պետական տուրքը՝ օտարերկրյա կազմակերպությունների համար 50 000 դրամ, տեղական կազմակերպությունների համար՝ 10 000 դրամ։
Արդյունքում գրանցվում է կազմակերպության մասնաճյուղը՝ կանոնադրությամբ և գրանցման վկայականով։
ՍՊԸ Գրանցում տեղում
Կօգնենք Ձեզ տեղում գրանցել ՍՊԸ՝ վերահսկելով ամբողջ գործընթացը։
Կպատրաստենք անհրաժեշտ փաստաթղթերը, կանցկացնենք պետական գրանցումը և կուղեկցենք բոլոր փուլերում։
Գործընթացը պարզ է, իսկ վճարումը՝ գրանցման ավարտից հետո։
Ներկայացուցչության գրանցում Հայաստանում
ՀՀ-ում գրանցված կամ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչության հիմնման և գրանցման ողջ ընթացքի իրավական ուղեկցում՝ 350 000 դրամից, 6–7 աշխատանքային օր։
Պետական տուրքը՝ օտարերկրյա կազմակերպությունների համար 50 000 դրամ, տեղական կազմակերպությունների համար՝ 10 000 դրամ։
Արդյունքում գրանցվում է ձեր կազմակերպության ներկայացուցչությունը՝ կանոնադրությամբ և գրանցման վկայականով։