Աշխատենք միասին

Vladimir Shatverov

Vladimir Shatverov

Հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն
Hovhannes Melqonyan

Hovhannes Melqonyan

Փոխտնօրեն
Hayk Muradyan

Hayk Muradyan

Համահիմնադիր

Ազատ հաստիքներ

Հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր

Մենք փնտրում ենք նախաձեռնող և հաճախորդակենտրոն հաճախորդների հետ աշխատանքի մենեջերի, ով կկառուցի ամուր հարաբերություններ TEAM2B-ի հաճախորդների հետ, կապահովի հաճախորդների բարձրակարգ փորձ և կնպաստի երկարաժամկետ համագործակցությանը։

Հաշվապահ

Team2B-ը փնտրում է հաշվապահ՝ մեր ընկերական և զարգացող թիմին միանալու համար։ Մենք փնտրում ենք մասնագետի, ով պատրաստ է սովորել և զարգանալ, սիրում է հասկանալ աշխատանքային գործընթացների տրամաբանությունը և հաճույքով է շփվում հաճախորդների հետ։

Մարքեթինգի և զարգացման թիմի ղեկավար

Մենք փնտրում ենք ռազմավարական մտածողությամբ և արդյունքներին միտված Մարքեթինգի և զարգացման թիմի ղեկավարի (Head of Marketing & Growth), ով կղեկավարի TEAM2B-ի մարքեթինգային կտորն ու կնպաստի բիզնեսի կայուն աճին։

Դիմել աշխատանքի համար

Մեզ վստահում են արդեն

14 տարի

2011 թվականից համագործակցում ենք բազմաթիվ հեղինակավոր ընկերությունների հետ Հայաստանում։ Հպարտ ենք, որ մեր գործընկերների թվում են Հայաստանի և ԱՊՀ-ի խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը։ Միաժամանակ շարունակում ենք աջակցել հարյուրավոր փոքր բիզնեսների և անհատ ձեռնարկատերերի։

2K+ հաճախորդ օգտվում է մեր ծառայություններից
80+ թիմակից

Մեր Արժեքները

Թափանցիկություն

Պաշտոնական աշխատանք, աշխատավարձը՝ միշտ ժամանակին, վճարվող արձակուրդ, հանգստյան օրեր և հիվանդության արձակուրդ՝ առանց բարդ ընթացակարգերի։ Կանոնավոր աշխատավարձի վերանայում և բոնուսներ՝ աշխատանքի արդյունքների հիման վրա։

Աճ

Ընկերության կողմից ֆինանսավորվող վերապատրաստումներ, մասնագիտական զարգացում և կանոնավոր հետադարձ կապ։

Հոգատարություն և հարմարավետություն

Հարմար տեղակայված գրասենյակ՝ հեշտ հասանելիությամբ և կայանատեղիով, ինչպես նաև բժշկական ապահովագրության ծախսերի մասնակի փոխհատուցում։