Հաշվապահ

Team2B-ը փնտրում է հաշվապահ՝ մեր ընկերական և զարգացող թիմին միանալու համար։ Մենք փնտրում ենք մասնագետի, ով պատրաստ է սովորել և զարգանալ, սիրում է հասկանալ աշխատանքային գործընթացների տրամաբանությունը և հաճույքով է շփվում հաճախորդների հետ։

Հիմնական հմտությունները

Հաշվապահական հաշվառում և վարում Հարկային օրենսդրության իմացություն Ֆինանսական հաշվետվությունների կազմում Ուշադրություն մանրուքներին Ժամանակի կառավարում Խնդիրների լուծում Վերլուծական մտածողություն Հաղորդակցման հմտություններ

Եթե պատրաստ եք զարգացնել Ձեր կարիերան հաշվապահության ոլորտում, ընդունել նոր մարտահրավերներ և կատարելագործել Ձեր մասնագիտական հմտությունները, միացե՛ք TEAM2B-ին և զարգացե՛ք մեզ հետ։

Ի՞նչ ենք ակնկալում Ձեզանից։

  • Ճշգրիտ վարել ֆինանսական հաշվառումն ու փաստաթղթաշրջանառությունը։
  • Ժամանակին պատրաստել և ներկայացնել ֆինանսական և հարկային հաշվետվությունները։
  • Ապահովել հաշվապահական և հարկային օրենսդրության պահանջների պահպանումը։
  • Վերահսկել գործարքները և բացահայտել հնարավոր ֆինանսական ռիսկերը։
  • Տրամադրել ճշգրիտ և հուսալի ֆինանսական տեղեկատվություն՝ բիզնես որոշումների կայացման համար։

Դիմել աշխատանքի համար

Մեզ վստահում են արդեն

14 տարի

2011 թվականից համագործակցում ենք բազմաթիվ հեղինակավոր ընկերությունների հետ Հայաստանում։ Հպարտ ենք, որ մեր գործընկերների թվում են Հայաստանի և ԱՊՀ-ի խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը։ Միաժամանակ շարունակում ենք աջակցել հարյուրավոր փոքր բիզնեսների և անհատ ձեռնարկատերերի։

2K+ հաճախորդ օգտվում է մեր ծառայություններից
80+ թիմակից

Մեր Արժեքները

Թափանցիկություն

Պաշտոնական աշխատանք, աշխատավարձը՝ միշտ ժամանակին, վճարվող արձակուրդ, հանգստյան օրեր և հիվանդության արձակուրդ՝ առանց բարդ ընթացակարգերի։ Կանոնավոր աշխատավարձի վերանայում և բոնուսներ՝ աշխատանքի արդյունքների հիման վրա։

Աճ

Ընկերության կողմից ֆինանսավորվող վերապատրաստումներ, մասնագիտական զարգացում և կանոնավոր հետադարձ կապ։

Հոգատարություն և հարմարավետություն

Հարմար տեղակայված գրասենյակ՝ հեշտ հասանելիությամբ և կայանատեղիով, ինչպես նաև բժշկական ապահովագրության ծախսերի մասնակի փոխհատուցում։