Բիզնեսի գրանցում

Բիզնեսի գրանցում Հայաստանում (ԱՁ և ՍՊԸ)

Գրանցում ենք ձեր ԱՁ-ն կամ ընկերությունը արագ և առանց ավելորդ այցերի՝ հեռավար կամ մեր գրասենյակում։ Ընտրում ենք ճիշտ իրավական ձևն ու հարկային ռեժիմը, պատրաստում փաստաթղթերը և ուղեկցում մինչև առաջին հաշվետվությունը։

ԱՁ գրանցում՝ սկսած 15 000 ֏ · ՍՊԸ գրանցում՝ 240 000 ֏

15+

տարվա փորձ

2000+

հաճախորդ

20+

երկիր

80+

մասնագետ

Ե՞րբ է ձեզ պետք մասնագիտական օգնություն բիզնեսի գրանցման համար

Հարկային ռեժիմի ընտրություն

Ցանկանում եք բացել ԱՁ, բայց չգիտեք՝ որ հարկային ռեժիմն է ձեզ ձեռնտու։

ԱՁ թե՞ ՍՊԸ

Չեք կարողանում որոշել՝ ԱՁ թե՞ ՍՊԸ, և ինչպես դա կազդի հարկերի ու պատասխանատվության վրա։

Հեռավար գրանցում

Գտնվում եք Հայաստանից դուրս և ուզում եք գրանցել բիզնես հեռավար։

Իրավաբանական հասցե

Ձեզ պետք է իրավաբանական հասցե ԱՁ-ի կամ ընկերության համար։

Փոփոխություններ գործող բիզնեսում

Արդեն ունեք ընկերություն և պետք է փոխել մասնակցին, անվանումը, կապիտալը կամ լուծարել այն։

Մենք կվերցնենք ամբողջ գործընթացը՝ առաջին խորհրդատվությունից մինչև գրանցման վկայականն ու ՀՎՀՀ-ն։

Անվճար խորհրդատվություն

Բիզնեսի գրանցման ծառայություններ

Ընտրեք իրավական ձևը և գրանցման եղանակը՝ մեր գրասենյակում կամ ամբողջովին հեռավար։ Ֆիքսված գին՝ առանց թաքնված վճարների։

15 000 – 40 000 ֏

ԱՁ գրանցում (տեղում կամ հեռավար)

Գրանցում ենք ձեր ԱՁ-ն 1–2 աշխատանքային օրում՝ ձեզ հարմար եղանակով։ Տեղում՝ 15 000 ֏, մեկ այց մեր գրասենյակ։ Հեռավար՝ 40 000 ֏, առանց այցի, նույնիսկ եթե Հայաստանից դուրս եք։

Գրանցել ԱՁ
սկսած 200 000 ֏

ՍՊԸ գրանցում (տեղում կամ հեռավար)

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցում 1–3 աշխատանքային օրում՝ կանոնադրություն, հիմնադիր փաստաթղթեր, ՀՎՀՀ։ Տեղում՝ 200 000 ֏, հեռավար՝ 240 000 ֏։ Հնարավոր է 100% օտարերկրյա մասնակցությամբ։

Գրանցել ՍՊԸ
սկսած 240 000 ֏

ՍՊԸ (հիմնադիրը՝ իրավաբանական անձ)

Դուստր ընկերության գրանցում, երբ հիմնադիրը հայկական կամ օտարերկրյա ընկերություն է։ Ստուգում ենք հիմնադիր ընկերության փաստաթղթերը և կազմակերպում դրանց թարգմանությունն ու վավերացումը։

Գրանցել դուստր ընկերություն
300 000 ֏

ԲԲԸ և ՓԲԸ գրանցում

Բաց և փակ բաժնետիրական ընկերությունների գրանցում՝ բաժնետերերի կառուցվածք, կանոնադրություն և հիմնադիր փաստաթղթեր։ Հարմար է ներդրումներ ներգրավող բիզնեսների համար։

Գրանցել ԲԲԸ / ՓԲԸ
300 000 ֏

Ոչ առևտրային կազմակերպությունների գրանցում

Հասարակական կազմակերպության և հիմնադրամի գրանցում՝ կանոնադրության կազմում, հիմնադիր ժողովի փաստաթղթեր և պետական գրանցում։

Գրանցել ՀԿ / հիմնադրամ
Անվճար

Չգիտեք՝ որ ձևն ընտրել

ԱՁ, ՍՊԸ, թե՞ ԲԲԸ։ Մեր մասնագետները կօգնեն ընտրել ձեր բիզնեսին համապատասխան իրավական ձևն ու հարկային ռեժիմը։

Ստանալ անվճար խորհրդատվություն

ԱՁ թե՞ ՍՊԸ

Ում համար է

ԱՁ: անհատ ֆրիլանսերներ, փոքր առևտուր, ծառայություններ
ՍՊԸ: բիզնես մի քանի հիմնադրով, ներդրումներ, ընդլայնում

Պատասխանատվություն

ԱՁ: անձնական գույքով
ՍՊԸ: սահմանափակ՝ կանոնադրական կապիտալի չափով

Գրանցման ժամկետ

ԱՁ: 1–2 աշխատանքային օր
ՍՊԸ: 1–3 աշխատանքային օր

Team2B-ի գինը

ԱՁ: սկսած 15 000 ֏
ՍՊԸ: 240 000 ֏

Օտարերկրացու համար

ԱՁ: հնարավոր է
ՍՊԸ: հնարավոր է 100% օտարերկրյա մասնակցությամբ

Ում ենք օգնում բիզնես գրանցել

Ֆրիլանսերներ և IT մասնագետներ

ԱՁ գրանցում օնլայն, հարկային ռեժիմի ընտրություն, առաջին հայտարարագրեր

Ստարտափներ

ՍՊԸ գրանցում, մասնակիցների կառուցվածք, կանոնադրություն, հետագա կապիտալի փոփոխություններ

Օտարերկրյա հիմնադիրներ

Հեռավար գրանցում, փաստաթղթերի թարգմանություն և ապոստիլ, բանկային հաշիվ, կացության քարտ

Միջազգային ընկերություններ

Մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցում, ՍՊԸ՝ իրավաբանական անձ հիմնադրով

ՀԿ-ներ և հիմնադրամներ

Ոչ առևտրային կազմակերպության գրանցում և կանոնադրության կազմում

Գործող բիզնեսներ

Մասնակցի, անվանման և կապիտալի փոփոխություն, ԱՁ հաշվառումից հանում, լուծարում

Ինչպես ենք գրանցում ձեր բիզնեսը

  1. Անվճար խորհրդատվություն

    Որոշում ենք իրավական ձևը, հարկային ռեժիմը և անհրաժեշտ փաստաթղթերը։
  2. Փաստաթղթերի պատրաստում

    Կազմում ենք կանոնադրությունը, որոշումները և դիմումը։ Օտարերկրացիների համար՝ թարգմանություն և նոտարական վավերացում։
  3. Պետական գրանցում

    Ներկայացնում ենք Պետական ռեգիստր և հետևում գործընթացին։
  4. Մեկնարկ

    Հանձնում ենք վկայականն ու ՀՎՀՀ-ն, օգնում բացել բանկային հաշիվ և անհրաժեշտության դեպքում վերցնում ենք հաշվապահությունը։

Ինչու՞ գրանցել բիզնեսը Team2B-ի հետ

Մեկ պատուհան

Գրանցում, հաշվապահություն, իրավաբանական սպասարկում և բանկային ուղեկցում՝ մեկ թիմում։ Ձեզ պետք չէ փնտրել տարբեր մասնագետներ։

Ճիշտ սկիզբ

Հարկային ռեժիմը ընտրում են հաշվապահները, ոչ թե միայն իրավաբանները՝ առաջին օրից խուսափում եք ավելորդ հարկերից։

Հեռավար ձևաչափ

Գրանցում ենք բիզնես նույնիսկ եթե Հայաստանում չեք։

Թափանցիկ գներ

Ֆիքսված գին յուրաքանչյուր ծառայության համար՝ առանց թաքնված վճարների։

Բազմալեզու թիմ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Ինչ են ասում հաճախորդները

★★★★★

Թիմն ինձ օգնեց բացել ՍՊԸ և զբաղվել բիզնես գործունեությամբ։ Շնորհակալություն պրոֆեսիոնալ մոտեցման համար։

Հակոբ Վիրաբյան

★★★★★

Նախքան ԱՁ գրանցելն անհատական խորհրդատվություն եմ ունեցել մենեջերի հետ, ով օգնեց ինձ հասկանալ ապագա բիզնեսիս հաշվապահական նրբությունները։ Շնորհակալություն։

Մարիանա Սերոբյան

★★★★★

Team2B-ի հետ աշխատում ենք արդեն 3 տարուց ավելի, միշտ պարտաճանաչ ու որակյալ ծառայություններ են մատուցել։

Գրիգոր Գաբրիելյան

★★★★★

Շնորհակալություն մասնագիտական խորհրդատվության համար։

Անաիտ Գերասիմենկո

Team2B-ի հետ գրանցված բիզնեսներ

Բիզնեսի գրանցման գները

ԱՁ գրանցում

15 000 – 40 000 ֏

ՍՊԸ գրանցում

240 000 ֏

ՀԿ / հիմնադրամի գրանցում

300 000 ֏

Կազմակերպության լուծարում

սկսած 400 000 ֏

Այլ ծառայություններ

Անհատական գնառաջարկ

Հաճախ տրվող հարցեր բիզնեսի գրանցման վերաբերյալ

Անհրաժեշտ է անձնագիր (կամ ID քարտ) և հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ)։ Մենք պատրաստում ենք դիմումը, օգնում ընտրել հարկային ռեժիմը և ներկայացնում Պետական ռեգիստր։ Գործընթացը տևում է 1–2 աշխատանքային օր և կարող է լինել ամբողջովին օնլայն։

Այո՛։ Մենք գրանցում ենք ԱՁ հեռավար՝ առանց ձեր ներկայության։ Բավական է ուղարկել փաստաթղթերի պատճենները և ստորագրել անհրաժեշտ դիմումները։

Բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում՝ 1–3 աշխատանքային օր։

ԱՁ-ն ավելի պարզ է և հարմար անհատ գործունեության համար, բայց պատասխանատվությունը անձնական գույքով է։ ՍՊԸ-ն հարմար է մի քանի հիմնադրի, ներդրումների և ռիսկերի սահմանափակման համար։ Խորհրդատվության ընթացքում կօգնենք ընտրել ձեր դեպքին համապատասխան տարբերակը։

Այո՛, օտարերկրացին կարող է լինել ընկերության 100% մասնակից կամ գրանցել ԱՁ։ Մենք կազմակերպում ենք փաստաթղթերի թարգմանությունը, գրանցումը և բանկային հաշվի բացումը։

Ընկերության գրանցման համար անհրաժեշտ է հասցե Հայաստանում։ Եթե չունեք, կխորհրդատվենք հասանելի տարբերակների մասին։

Գրանցվե՛ք անվճար խորհրդատվության

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապվենք ձեզ հետ