Թարգմանություններ

Թարգմանչական ծառայություններ՝ փաստաթղթերի թարգմանություն, նոտարական վավերացում և ապոստիլ

Թարգմանում ենք անձնական և կորպորատիվ փաստաթղթերը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, անհրաժեշտության դեպքում վավերացնում նոտարի մոտ և ձևակերպում ապոստիլ։ Արագ կտեղեկացնենք, երբ փաստաթղթերը պատրաստ լինեն։

15+ տարվա փորձ
2000+ հաճախորդ
20+ երկիր
80+ մասնագետ

Փաստաթղթերի թարգմանություն հայերեն, ռուսերեն և անգլերեն

Ճշգրիտ և պրոֆեսիոնալ թարգմանություն՝ պետական մարմիններին, բանկերին և գործընկերներին ներկայացնելու համար։

Անձնական փաստաթղթեր

Անձնագրեր, ծննդյան և ամուսնության վկայականներ, դիպլոմներ, տեղեկանքներ։

Կորպորատիվ փաստաթղթեր

Կանոնադրություն, պետական գրանցման փաստաթղթեր, հիմնադիրների որոշումներ և արձանագրություններ։

Պայմանագրեր և ֆինանսական փաստաթղթեր

Պայմանագրեր, լիազորագրեր, բանկային քաղվածքներ և հաշվետվություններ։

Փաստաթղթերի թարգմանության արժեքը՝ սկսած 12 000 ֏-ից

Հաշվարկել արժեքը

Ինչ եք ստանում

Երեք լեզու

Թարգ­մա­նու­թյուն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ ցանկացած ուղղությամբ։

Իրավական ճշգրտություն

Իրավական տեր­մի­նա­բա­նու­թյունը փոխանցում ենք ճշգրիտ՝ առանց իմաստի աղավաղման։

Ժամկետների պահպանում

Աշխատում ենք համաձայնեցված ժամկետներում և ժամանակին տեղեկացնում փաստաթղթերի պատրաստ լինելու մասին։

Որակի ստուգում

Յուրաքանչյուր թարգ­մա­նու­թյուն հանձնելուց առաջ ստուգվում է բնօրինակին հա­մա­պա­տաս­խա­նու­թյան համար։

Պատրաստ ներկայացման

Փաստաթղթերը պատրաստ են ներկայացնել պետական մարմիններին, բանկերին և միջազգային կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին։

Հիմնադիր փաստաթղթերի թարգմանության արժեքը

Ընկերության հիմնադիր և գրանցման փաստաթղթերի թարգմանություն՝ ըստ անհրաժեշտ վավերացման։

Թարգմանություն

Առանց վավերացման

40 000 ֏

  • Ընկերության գրանցման վկայական
  • Կանոնադրություն
  • Պետական գրանցման փաստաթղթեր
  • Հիմնադիրների որոշումներ և արձանագրություններ

+ Նոտարական վավերացում

Ներկայացման համար Հայաստանում

50 000 ֏

  • Հիմնադիր և գրանցման փաստաթղթերի թարգմանություն
  • Թարգմանությունների նոտարական վավերացում
  • Իրավական տերմինաբանության ճշգրիտ փոխանցում
  • Որակի և համապատասխանության ստուգում

+ Ապոստիլ

Ներկայացման համար արտերկրում

90 000 ֏

  • Հիմնադիր և գրանցման փաստաթղթերի թարգմանություն
  • Թարգմանությունների նոտարական վավերացում
  • Փաստաթղթերի ապոստիլ
  • Համապատասխանություն միջազգային պահանջներին

Նոտարական վավերացում թե՞ ապոստիլ

Ընտրությունը կախված է նրանից, թե որտեղ եք ներկայացնելու փաստաթուղթը։

Նոտարական վավերացում
50 000 ֏՝ թարգմանության հետ միասին
Արժեքը (հիմնադիր փաստաթղթեր)
  • Ինչ է հաստատումԹարգմանչի ստորագրության իսկությունը
  • Որտեղ է ընդունվումՀայաստանում՝ պետական մարմիններում, բանկերում, նոտարի մոտ
  • Երբ է պետքԵրբ թարգմանությունը ներկայացվում է Հայաստանում
Ապոստիլ
90 000 ֏՝ թարգմանության և նոտարական վավերացման հետ միասին
Արժեքը (հիմնադիր փաստաթղթեր)
  • Ինչ է հաստատումՊաշտոնական փաստաթղթի ստորագրության և կնիքի իսկությունը
  • Որտեղ է ընդունվումՀաագայի 1961 թ. կոնվենցիայի մասնակից երկրներում
  • Երբ է պետքԵրբ փաստաթուղթը ներկայացվում է արտերկրում

Կոնվենցիային չմիացած երկրների համար պահանջվում է հյուպատոսական օրինականացում. մանրամասները ճշտեք խորհրդատվության ժամանակ։

Ապոստիլ՝ արտերկրում ներկայացվող փաստաթղթերի համար

Ապոստիլը հաստատում է պաշտոնական փաստաթղթի իսկությունը, որպեսզի այն ընդունվի Հաագայի կոնվենցիայի մասնակից երկրներում՝ առանց հյուպատոսական օրինականացման։

Երբ է անհրաժեշտ

Երբ ընկերության փաստաթղթերը պետք է ներկայացնել արտասահմանյան բանկին, գործընկերոջը կամ պետական մարմնին։

Ինչ ենք անում

Թարգմանում ենք, վավերացնում նոտարի մոտ և ձևակերպում ապոստիլը՝ մեկ պատվերով։

Արժեքը

Հիմնադիր փաստաթղթերի թարգմանություն, նոտարական վավերացում և ապոստիլ՝ 90 000 ֏։

Ինչպես ենք աշխատում

Ուղարկեք փաստաթղթերը

Ուղարկեք փաստաթղթերի պատճենները և նշեք, որտեղ եք դրանք ներկայացնելու։

Արժեք և ժամկետ

Գնահատում ենք ծավալը, անհրաժեշտ վավերացումը և հա­մա­ձայ­նեց­նում արժեքն ու ժամկետը։

Թարգ­մա­նու­թյուն և ստուգում

Թարգմանում ենք և ստուգում ճշգրտությունն ու հա­մա­պա­տաս­խա­նու­թյունը բնօրինակին։

Վավերացում և հանձնում

Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպքում վավերացնում ենք նոտարի մոտ, ձևակերպում ապոստիլը և տեղեկացնում պատրաստ լինելու մասին։

Մեզ վստահում են

2011-ից որպես բիզնես գործընկեր աշխատել ենք 2000+ ընկերության հետ՝ ստարտափներից մինչև խոշոր արտադրություններ։ Միացե՛ք մեր գոհ հաճախորդների շարքին։

Krisp
GG
10Web
Mr. Gyros
Eco Motors
Soda Beauty
Docus
Boomerang
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ
Palanjyan Wine
TopMed
Berlin Optic
Keygo
BASS Boutique Hotel
Prodmap
Gevorkian Winery
Sushi Mo
Bana Angels

Հաճախ տրվող հարցեր թարգմանչական ծառայությունների վերաբերյալ

Փաստաթղթերի թարգմանությունը՝ սկսած 12 000 ֏-ից։ Հիմնադիր փաստաթղթերի թարգմանությունը՝ 40 000 ֏, նոտարական վավերացմամբ՝ 50 000 ֏, նոտարական վավերացմամբ և ապոստիլով՝ 90 000 ֏։ Ճշգրիտ արժեքը կախված է փաստաթղթերի ծավալից։

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ ցանկացած ուղղությամբ։

Երբ թարգմանությունը ներկայացվում է Հայաստանի պետական մարմիններին, բանկերին կամ նոտարին, որոնք պահանջում են վավերացված թարգմանություն։

Երբ փաստաթուղթը ներկայացվելու է Հաագայի կոնվենցիայի մասնակից երկրում։ Մյուս երկրների համար պահանջվում է հյուպատոսական օրինականացում։

Ժամկետը կախված է փաստաթղթերի ծավալից և վավերացման տեսակից։ Այն համաձայնեցնում ենք պատվերից առաջ և ժամանակին տեղեկացնում ենք պատրաստ լինելու մասին։

Անվճար խորհրդատվություն

Պատմեք Ձեր բիզնեսի մասին, և մենք կառաջարկենք ճիշտ լուծումը

  • Անվճար է և ոչնչի չի պարտավորեցնում
  • Պատասխան՝ Ձեզ հարմար լեզվով. հայերեն, русский, English
  • Աշխատանքային օրերին՝ 10:00–18:00

Կամ գրեք մեզ անմիջապես

Խորհրդատվության հայտ