Մարքեթինգ

Մարքեթինգային ծառայություններ բիզնեսի համար

Օգնում ենք ձեր բիզնեսին դառնալ ճանաչելի և աճել՝ ռազմավարությունից և բրենդինգից մինչև SMM, վեբ դիզայն և գովազդ։ Մեկ թիմ, որը հասկանում է ոչ միայն մարքեթինգը, այլև ձեր բիզնեսի թվերը։

15+

տարվա փորձ

2000+

բիզնես-հաճախորդ

20+

երկիր

80+

մասնագետ

Ինչու՞ են ձեզ պետք մարքեթինգային ծառայությունները

Ձեզ չեն ճանաչում

Ունեք որակյալ արտադրանք կամ ծառայություն, բայց շուկան ձեզ չի ճանաչում։

Գրառումները չեն բերում վաճառք

Վարում եք սոցիալական ցանցերը, բայց գրառումները չեն վերածվում հայտերի և վաճառքի։

Չունեք մարքեթինգային ռազմավարություն

Գովազդի բյուջեն ծախսվում է առանց հստակ արդյունքի և չափելի նպատակների։

Լոգոն, կայքը և վիզուալը միասնական չեն

Բրենդի տարրերը չեն համապատասխանում միմյանց և չեն ստեղծում վստահություն։

Նոր եք գրանցել բիզնեսը

Չգիտեք՝ որտեղից սկսել մարքեթինգը և ինչի վրա ծախսել առաջին բյուջեն։

Մենք կվերլուծենք ձեր ներկայիս մարքեթինգը և կառաջարկենք հստակ պլան՝ ինչ անել առաջինը։

Ստանալ անվճար աուդիտ

Համալիր մարքեթինգային ծառայություններ

Ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է բիզնեսը շուկա դուրս բերելու և աճեցնելու համար։

SMM ծառայություններ

Սոցիալական ցանցերի (Instagram, Facebook, TikTok, LinkedIn) վարում՝ կոնտենտ պլան, դիզայն, տեքստեր, target գովազդ և ամսական հաշվետվություն։

SMM ծառայություններ

Մարքեթինգային ռազմավարություն

Շուկայի և մրցակիցների վերլուծություն, թիրախային լսարանի սահմանում, դիրքավորում և գործողությունների պլան։

Պատվիրել ռազմավարություն

Բրենդինգ և վիզուալ կոնցեպտ

Լոգոյի պատրաստում, վիզուալ ինքնության մշակում, փաթեթավորման դիզայն։

Մշակել վիզուալ կոնցեպտ

Վեբ դիզայն և լենդինգ էջեր

Վաճառող լենդինգ էջեր և կայքեր՝ SEO-ի և կոնվերսիայի հիմքով։

Պատվիրել լենդինգ

Թվային մարքեթինգ փոքր և միջին բիզնեսի համար

Ինտերնետ մարքեթինգը Երևանում աշխատում է այն ժամանակ, երբ բոլոր ալիքները միացված են մեկ ռազմավարության մեջ։

Ալիքները աշխատում են միասին

SMM-ը բերում է ճանաչելիություն և շփում լսարանի հետ, կայքն ու լենդինգ էջերը հետաքրքրությունը վերածում են հայտի, SEO-ն ապահովում է օրգանիկ հոսք, իսկ թիրախային ու որոնողական գովազդն արագացնում է արդյունքը։ Երբ այս ալիքները խոսում են նույն լեզվով և տանում մեկ նպատակի, յուրաքանչյուր ներդրված դրամն աշխատում է ավելի արդյունավետ։

Ինչու է համալիր մոտեցումն ավելի շահավետ

Առանձին վերցրած ծառայությունները հաճախ կրկնում են միմյանց աշխատանքը․ գովազդը մարդկանց բերում է կայք, որը պատրաստ չէ վաճառել, իսկ գեղեցիկ կայքը մնում է առանց այցելուների։ Համալիր թվային մարքեթինգում մենք նախ սահմանում ենք նպատակն ու չափելի ցուցանիշները, հետո ընտրում ալիքները ձեր բյուջեի ներքո և ամեն ամիս ցույց տալիս, թե ինչն է աշխատել։

Ում համար են մեր մարքեթինգային ծառայությունները

Նոր գրանցված բիզնեսներ

Անվանում, լոգո, վիզուալ ինքնություն, առաջին լենդինգ, սոցցանցերի գործարկում

Փոքր և միջին բիզնես (ՓՄՁ)

SMM, target գովազդ, մարքեթինգային ռազմավարություն

Առցանց խանութներ և e-commerce

Վաճառող կոնտենտ, գովազդային արշավներ, լենդինգ էջեր

Ծառայություններ մատուցող ընկերություններ

Դիրքավորում, կոնտենտ մարքեթինգ, LinkedIn/Facebook վարում

Արտադրողներ

Փաթեթավորման դիզայն, բրենդինգ, B2B ներկայացում

Հայաստան մուտք գործող օտարերկրյա բիզնեսներ

Տեղական շուկայի վերլուծություն, հայալեզու կոնտենտ, լոկալիզացիա

Ինչպես ենք աշխատում

  1. Անվճար աուդիտ

    Վերլուծում ենք ձեր ներկայիս սոցցանցերը, կայքը և մրցակիցներին։
  2. Ռազմավարություն

    Սահմանում ենք նպատակները, լսարանը, ալիքները և բյուջեն։
  3. Ստեղծում և գործարկում

    Պատրաստում ենք դիզայնը, կոնտենտը, կայքը և գործարկում գովազդը։
  4. Վերլուծություն և աճ

    Ամսական հաշվետվություն, արդյունքների վերլուծություն և օպտիմալացում։

Ինչու՞ ընտրել Team2B-ի մարքեթինգը

Բիզնեսի ամբողջական պատկեր

Աշխատում ենք հաշվապահների և իրավաբանների կողքին՝ մարքեթինգային որոշումները հիմնված են ձեր բիզնեսի իրական թվերի վրա։

Մեկ պատուհան

Գրանցում, հաշվապահություն և մարքեթինգ՝ մեկ գործընկերոջ մոտ։

Արդյունքի վրա կենտրոնացված

Չափում ենք հայտերն ու վաճառքները, ոչ միայն լայքերը։

Թափանցիկ գներ

Ֆիքսված գին յուրաքանչյուր ծառայության կամ ամսական փաթեթի համար։

Բազմալեզու կոնտենտ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ նույն թիմի ձեռքով։

Մեզ վստահում են 20+ երկրների ընկերություններ

Ինչ են ասում հաճախորդները

★★★★★

Թիմն ինձ օգնեց բացել ՍՊԸ և զբաղվել բիզնես գործունեությամբ։ Շնորհակալություն պրոֆեսիոնալ մոտեցման համար։

Հակոբ Վիրաբյան

★★★★★

Team2B-ի հետ աշխատում ենք արդեն 3 տարուց ավելի, միշտ պարտաճանաչ ու որակյալ ծառայություններ են մատուցել։

Գրիգոր Գաբրիելյան

★★★★★

Նախքան ԱՁ գրանցելն անհատական խորհրդատվություն եմ ունեցել մենեջերի հետ, ով օգնեց ինձ հասկանալ ապագա բիզնեսիս հաշվապահական նրբությունները։ Շնորհակալություն։

Մարիանա Սերոբյան

★★★★★

Շնորհակալություն մասնագիտական խորհրդատվության համար։

Անաիտ Գերասիմենկո

Մարքեթինգային ծառայությունների արժեքը

Ամսական փաթեթների և ռազմավարության արժեքը հաշվարկվում է անհատական՝ աուդիտից հետո։

Վիզուալ կոնցեպտի մշակում

սկսած 40 000֏

Լենդինգ էջի մշակում

սկսած 200 000֏

SMM ամսական սպասարկում

Անհատական գնառաջարկ

Մարքեթինգային ռազմավարություն

Անհատական գնառաջարկ

Մարքեթինգային աուդիտ

Անվճար

Հաճախ տրվող հարցեր մարքեթինգային ծառայությունների վերաբերյալ

SMM-ը ներառում է սոցիալական ցանցերի ռազմավարություն, կոնտենտ պլան, գրառումների դիզայն և տեքստեր, target գովազդ, համայնքի հետ աշխատանք և ամսական հաշվետվություն։

Արժեքը կախված է ցանցերի քանակից, գրառումների հաճախականությունից և գովազդի ծավալից։ Անվճար աուդիտից հետո կառաջարկենք ձեր բիզնեսին համապատասխան փաթեթ։

Մենք վերլուծում ենք ձեր սոցցանցերը, կայքը, մրցակիցներին և տալիս ենք գործնական առաջարկներ՝ ինչ բարելավել առաջինը։

Գովազդը կարող է հայտեր բերել առաջին շաբաթներից, իսկ բրենդի ճանաչելիությունն ու օրգանիկ աճը ձևավորվում են մի քանի ամսվա ընթացքում։

Այո՛։ Նոր գրանցված բիզնեսների համար ստեղծում ենք վիզուալ ինքնություն, լոգո և լենդինգ էջ՝ մեկ փաթեթով։

Այո՛, մեր ծառայությունները մատուցվում են առցանց, և աշխատում ենք հայերեն, ռուսերեն ու անգլերեն։

Գրանցվե՛ք անվճար խորհրդատվության

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապվենք ձեզ հետ