Մարքեթինգի և զարգացման թիմի ղեկավար

Մենք փնտրում ենք ռազմավարական մտածողությամբ և արդյունքներին միտված Մարքեթինգի և զարգացման թիմի ղեկավարի (Head of Marketing & Growth), ով կղեկավարի TEAM2B-ի մարքեթինգային կտորն ու կնպաստի բիզնեսի կայուն աճին։

Հիմնական հմտությունները

Տվյալների վրա հիմնված որոշումների կայացում Թիմի կառավարում Բյուջեի կառավարում Առաջնահերթությունների կառավարում Ռազմավարական մտածողություն Խնդիրների լուծում Քննադատական ​​մտածողություն Հաղորդակցություն Ստեղծագործականություն Բանակցություններ և ազդեցություն Նախաձեռնություն Հարմարվողականություն

Դուք պատասխանատու կլինեք ընկերության մարքեթինգային և աճի ռազմավարության մշակման ու իրականացման, մարքեթինգային թիմի ղեկավարման, թվային և վճարովի առաջխաղացման ալիքների կառավարման, բյուջեի ու արդյունավետության վերահսկման, ինչպես նաև տվյալների վերլուծության միջոցով բարելավման հնարավորությունների բացահայտման համար։

Ի՞նչ ենք ակնկալում ձեզնից

Ապահովել բիզնեսի կայուն աճ՝ ռազմավարական մարքեթինգային կառավարման, թիմի արդյունավետ ղեկավարման, արդյունքահեն գովազդային արշավների, տվյալների վերլուծության և աճի նոր հնարավորությունների շարունակական փորձարկման միջոցով։

Պաշտոնը նաև ներառում է աճի հիպոթեզների մշակում և փորձարկում, հաճախորդի անցած ճանապարհի (customer journey) և կայքի կոնվերսիայի օպտիմալացում, մարքեթինգի և վաճառքի թիմերի միջև համագործակցության ամրապնդում, ինչպես նաև աճի նոր ալիքների և հնարավորությունների շարունակական բացահայտում։

Դիմել աշխատանքի համար

Մեզ վստահում են արդեն

14 տարի

2011 թվականից համագործակցում ենք բազմաթիվ հեղինակավոր ընկերությունների հետ Հայաստանում։ Հպարտ ենք, որ մեր գործընկերների թվում են Հայաստանի և ԱՊՀ-ի խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը։ Միաժամանակ շարունակում ենք աջակցել հարյուրավոր փոքր բիզնեսների և անհատ ձեռնարկատերերի։

2K+ հաճախորդ օգտվում է մեր ծառայություններից
80+ թիմակից

Մեր Արժեքները

Թափանցիկություն

Պաշտոնական աշխատանք, աշխատավարձը՝ միշտ ժամանակին, վճարվող արձակուրդ, հանգստյան օրեր և հիվանդության արձակուրդ՝ առանց բարդ ընթացակարգերի։ Կանոնավոր աշխատավարձի վերանայում և բոնուսներ՝ աշխատանքի արդյունքների հիման վրա։

Աճ

Ընկերության կողմից ֆինանսավորվող վերապատրաստումներ, մասնագիտական զարգացում և կանոնավոր հետադարձ կապ։

Հոգատարություն և հարմարավետություն

Հարմար տեղակայված գրասենյակ՝ հեշտ հասանելիությամբ և կայանատեղիով, ինչպես նաև բժշկական ապահովագրության ծախսերի մասնակի փոխհատուցում։