Արտադրական ընկերություններիհաշվապահություն

Վարում ենք արտադրական ընկերությունների հաշվապահությունը այնպես, որ դուք հստակ պատկերացում ունենաք ձեր արտադրանքի ինքնարժեքի, ծախսերի կառուցվածքի և իրական շահույթի մասին։

Արդյունքում հաշվապահությունը դառնում է գործիք՝ ճիշտ գնային քաղաքականություն և վերահսկելի արտադրություն ունենալու համար։

Անվճար խորհրդատվություն

Մեր հաշվապահական ծառայությունները արտադրողների համար ներառում են.

Հարկային հաշվառում

Կփաստաթղթավորենք և կհաշվառենք բոլոր գործարքները հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով արտադրական կորուստների, խոտանի, նյութածախսի և այլ հատուկ դեպքերի հարկային առանձնահատկությունները:

Ֆինանսական հաշվառում

Կվարենք հաշվապահությունը IFRS ստանդարտներին համապատասխան՝ ճիշտ արտացոլելով արտադրական փուլերը, անավարտ արտադրանքը, ուղղակի և անուղղակի ծախսերը, ինչպես նաև հավելյալ ծախսերի բաշխումը։

Կառավարչական հաշվառում

Կպատրաստենք ինքնարժեքի, նյութածախսի, արտադրական վերլուծության և պաշարների վերահսկման հաշվետվություններ, որոնք կօգնեն հասկանալ, թե որտեղ է ձևավորվում արժեքը և որտեղ են առաջանում շեղումները։

Ինչ ենք անում

Արտադրության մեջ հաշվապահությունը չի կարող ճիշտ լինել, եթե հաշվապահը չի հասկանում արտադրական փուլերը, արտադրամասերի տարբերությունը և ծախսերի տրամաբանությունը։ Մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են՝

կալկուլացիայի հաշվարկը արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը տարբեր փուլերում անավարտ արտադրանքի հաշվառումը հավելյալ ծախսերի բաշխումը խոտանի և կորուստների ճիշտ ձևակերպումը

Ինչու է ճիշտ հաշվապահությունը կարևոր

Եթե ինքնարժեքը հաշվարկված չէ ճիշտ, բիզնեսը չի կարող վարել ճիշտ գնային քաղաքականություն, հասկանալ իր իրական շահույթը կամ ժամանակին տեսնել արտադրական անարդյունավետությունը։ Հատկապես կարևոր է հասկանալ, թե որ ծախսերն են ներառվում ինքնարժեքի մեջ, որոնք՝ ոչ, և ինչն է տարվա վերջում մնում անավարտ արտադրանք։

Մեր մոտեցման նպատակը արտադրական հաշվապահությունը դարձնել պարզ, պաշտպանելի և գործնականում կիրառելի։

Որ ընկերությունների հետ ենք աշխատում

Աշխատում ենք ինչպես խոշոր արտադրողների, բազմափուլ արտադրությունների և տարբեր արտադրամասեր ունեցող ընկերությունների, այնպես էլ փոքր արտադրամասերի հետ։ Ունենք փորձ սննդի, քիմիական, գյուղմթերքի վերամշակման և սարքավորումների արտադրության ոլորտներում։

Ինչ արդյունք է ստանում

բիզնեսը

Մեր աշխատանքի արդյունքում արտադրողը ստանում է հստակ ինքնարժեք, ավելի վստահ գնային քաղաքականություն, ավելի լավ վերահսկվող ծախսեր և ավելի հասկանալի արտադրական արդյունավետություն։ Բացի այդ նա հստակ պատկերացում ունի պաշարների մնացորդի վերաբերյալ:

★★★★★

Իմ արտադրությամբ զբաղվող ընկերության հաշվապահությունը վստահել եմ Team2B-ին։ Նրանք ինձ օգնեցին ավելի լավ հասկանալ ու գնահատել կազմակերպությանս կարիքները։

Նարեկ Հարությունյան

Ինչու են մեզ վստահում

Մեզ վստահում են, որովհետև ունենք ոչ միայն հաշվապահական, այլ նաև արտադրական տրամաբանությունը հասկանալու փորձ։ Սա օգնում է ճիշտ տարբերակել ուղղակի և անուղղակի ծախսերը, ճիշտ հաշվառել կորուստները և բիզնեսին տալ թվեր, որոնց վրա կարելի է վստահել։

2000+

Բիզնես արդեն օգտվել է մեր ծառայություններից

60+

Հաշվապահ աշխատում է Ձեզ համար

1200+

Բիզնես այս պահին օգտվում է մեր ծառայություններից

15+

Տարվա փորձ հաշվապահությունում

Համագործակցության հայտ

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապնվենք ձեզ հետ

Բոլոր ծառայությունները այստեղ

Տեսնել ավելին