երրորդ երկրներԱրտահանում
Ապրանքների արտահանման մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը դեպի երրորդ երկրներ (ոչ ԵԱՏՄ)՝ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումից մինչև մաքսային մարմիններում հայտարարագրումը:
Մեր թիմը պատրաստում է արտահանման հայտարարագիրը, ստուգում ուղեկցող փաստաթղթերը (ինվոյս, փաթեթավորման ցուցակ, սերտիֆիկատներ), ապահովում ԱՏԳԱԱ կոդերի ճիշտ կիրառումը։ Անվճար նախնական խորհրդատվություն Team2B-ից։
Արտահանման մաքսազերծման ընդհանուր նկարագիր
Արտահանման մաքսազերծումը Հայաստանում ներառում է ապրանքների արտահանման մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը՝ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումից մինչև մաքսային մարմիններում հայտարարագրումը և բեռի օրինական արտահանման կազմակերպումը դեպի երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներ։
Արտահանման մաքսազերծման ուղին քայլ առ քայլ
Ում համար է արտահանման մաքսազերծումը
Հայաստանից երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներ ապրանք արտահանող ընկերությունների և ԱՁ-ների համար, որոնք ցանկանում են արագ և օրինական մաքսային ձևակերպում։
Անհրաժեշտ փաստաթղթեր արտահանման մաքսազերծման համար
✓ Ինվոյս (հաշիվ-ապրանքագիր)
✓ Փաթեթավորման ցուցակ
✓ Բեռնագիր (CMR / AWB / Bill of Lading)
✓ Համապատասխան սերտիֆիկատներ (ծագման, որակի, և այլն)
✓ Ապրանքի ԱՏԳԱԱ կոդեր և մանրամասն նկարագրություն
✓ Արտահանող ընկերության հիմնական տվյալներ (ՀՎՀՀ, գրանցում)
Ինչպես ենք իրականացնում արտահանման մաքսազերծումը
Պատրաստում և ներկայացնում ենք արտահանման հայտարարագիրը, ստուգում ենք բոլոր ուղեկցող փաստաթղթերը (ինվոյս, փաթեթավորման ցուցակ, սերտիֆիկատներ և այլն), իրականացնում ԱՏԳ ԱԱկոդերի և մաքսային տվյալների ստուգում։ Կազմակերպում ենք մաքսային ձևակերպման գործընթացը և ապահովում բեռի օրինական ու արագ արտահանումը դեպի երրորդ երկրներ։
Արտահանման մաքսազերծման վերջնական արդյունք
Ձեր ապրանքը օրինական կարգով, արագ և առանց մաքսային խնդիրների արտահանվում է դեպի երրորդ երկրներ։
Արտահանման մաքսազերծման տևողություն
Տևողությունը կախված է ապրանքի տեսակից, ծավալից և սերտիֆիկատների պատրաստ լինելուց։ Սովորաբար մաքսազերծումը կատարվում է 1–3 աշխատանքային օրում՝ ամբողջական փաստաթղթերի առկայության դեպքում։
Արտահանման մաքսազերծման արժեք
Արժեքը որոշվում է անհատական՝ կախված ապրանքի տեսակից, ծավալից և անհրաժեշտ սերտիֆիկատներից։ Նախնական խորհրդատվությունն անվճար է։