ԲԲԸ և ՓԲԸգրանցում
Մենք տրամադրում ենք ԲԲԸ և ՓԲԸ գրանցման ամբողջական ծառայություն՝ կազմակերպելով ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ։ Մեր թիմը պատրաստում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իրականացնում պետական գրանցումը և ուղեկցում է Ձեզ յուրաքանչյուր փուլում՝ ապահովելով ճշգրտություն և արդյունավետություն։
Մենք գործընթացը դարձնում ենք պարզ և հարմարավետ, որպեսզի Դուք կարողանաք կենտրոնանալ Ձեր բիզնեսի զարգացման վրա։
ԲԲԸ և ՓԲԸ գրանցման ընդհանուր նկարագիր
ՀՀ-ում բաց (ԲԲԸ) կամ փակ (ՓԲԸ) բաժնետիրական ընկերության գրանցում, երբ հիմնադիրներն են ֆիզիկական անձինք։
Ծառայության ուղի
Ում համար է ԲԲԸ-ի և ՓԲԸ-ի գրանցումը
Ֆիզիկական անձ-հիմնադիրների համար, որոնք ցանկանում են գրանցել ՀՀ-ում ԲԲԸ կամ ՓԲԸ։ ՓԲԸ-ն կարող է հիմնադրել առնվազն 1, բայց ոչ ավելի քան 49 ֆիզ․ և/կամ իրավաբանական անձ, իսկ ԲԲԸ-ն՝ 1 կամ ավելի բաժնետեր։
Փաստաթղթեր ԲԲԸ ՓԲԸ գրանցման համար
✓ Հիմնադիրների և գործադիր մարմնի ղեկավարի անձնագիր կամ նույնականացման քարտ, ՀԾՀ, էլ․ փոստի հասցե, հեռախոսահամար
✓ Օտարերկրացու դեպքում՝ անձնագրի թարգմանություն (մտնում է արժեքի մեջ), ՀԾՀ (եթե ունի), իրավաբանական հասցե (տրամադրում ենք մենք), հաշվառման հասցե
✓ Ընկերության նախընտրելի անվանումը, իրավաբանական հասցեն
✓ Գործունեության բնույթը և կանոնադրական կապիտալի չափը
✓ Անհրաժեշտ կանոնադրական փաստաթղթերի վավերացված թարգմանությունները, եթե օտարալեզու են
Ինչպես ենք իրականացնում ԲԲԸ ՓԲԸ գրանցումը ԲԲԸ կամ ՓԲԸ գրանցումը
Տրամադրում ենք նախնական խորհրդատվություն, ներկայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, պատրաստում ենք ամբողջական փաթեթը (հիմնադրի որոշում կամ ժողովի արձանագրություն, կանոնադրություն, լիազորագիր)։ Հանձնում ենք գրանցման դիմումը Պետական ռեգիստրում և 2–3 աշխատանքային օրվա ընթացքում վերցնում ենք կանոնադրությունը և գրանցման վկայականը։
Արժեքը՝
300 000֏Ծառայության մանրամասները
Բնակության օրինականության տեղեկանքի ստացում
վերջնական արդյունք
- ✓ ՀՀ-ում գրանցվում է ձեր բաժնետիրական ընկերությունը (ԲԲԸ կամ ՓԲԸ), և ստանում եք գրանցման վկայականը և կանոնադրությունը։
տևողություն
- ✓ Ամբողջական գործընթացը կարող է տևել մոտավորապես 4–6 աշխատանքային օր։
Ծառայության արժեք
300 000 դրամ։ Նոտարական թարգմանությունները չեն մտնում արժեքի մեջ՝ 12 000 դրամից սկսած, ինչպես նաև 3 000 դրամի պետական տուրքը, որը վճարում ենք մենք։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ տարբերություն կա ԲԲԸ-ի և ՓԲԸ-ի միջև
ՓԲԸ-ն կարող է հիմնադրել առնվազն 1, բայց ոչ ավելի քան 49 ֆիզ․ և/կամ իրավաբանական անձ։ ԲԲԸ-ի դեպքում սահմանափակում չկա բաժնետերերի թվի վրա։
Ի՞նչ արժե ԲԲԸ/ՓԲԸ-ի գրանցումը
Ծառայության արժեքը՝ 300 000 դրամ։ Նոտարական թարգմանությունները՝ լրացուցիչ, 12 000 դրամից սկսած։
Ինչքա՞ն ժամանակ կտևի գրանցումը
Ամբողջական գործընթացը՝ մոտավորապես 4–6 աշխատանքային օր։
Դուք կարող եք հետաքրքրված լինել
ԱՁ գրանցում տեղում
ԱՁ-ի գրանցում տեղում՝ առանց ավելորդ քաշքշուկի։
Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին, կօգնենք Ձեզ ընտրել օպտիմալ հարկային ռեժիմ, ինքներս կհերթագրենք Ձեր բիզնեսը և Ձեզ կհանձնենք հիմնադրման վկայականը։։
ՍՊԸ Գրանցում տեղում
Կօգնենք Ձեզ տեղում գրանցել ՍՊԸ՝ վերահսկելով ամբողջ գործընթացը։
Կպատրաստենք անհրաժեշտ փաստաթղթերը, կանցկացնենք պետական գրանցումը և կուղեկցենք բոլոր փուլերում։
Գործընթացը պարզ է, իսկ վճարումը՝ գրանցման ավարտից հետո։