Հարկային ակտերի բողոքարկում
Հարկային մարմնի (ՊԵԿ) ստուգման ակտի բողոքարկում վերադասության կարգով, երբ չեք համաձայն ակտի բովանդակության հետ։ Ուսումնասիրում ենք ակտը, տալիս ենք կարճ եզրակացություն հնարավոր հետևանքների մասին, և ձեր համաձայնության դեպքում մոտ 15 աշխատանքային օրում կազմում ենք բողոքի նախագիծ։ Ամբողջական գործընթացը՝ 1,5–3 ամիս, արժեքը՝ անհատական՝ կախված ակտի բարդությունից։
Իրավաբանական խորհրդատվությունը կարճ նկարագրով
Մեկ ժամանոց իրավաբանական խորհրդատվություն Հայաստանում՝ կոնկրետ իրավական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու և ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Հանդիպումը կարող է լինել մեր Երևանի գրասենյակում կամ հեռավար (Zoom/Google Meet) ձևաչափով։
Ծառայության ուղի
Ում համար է իրավաբանական խորհրդատվությունը
Ֆիզիկական անձանց, ԱՁ-ների կամ ընկերությունների համար, ովքեր բախվել են որևէ իրավական հարցի և ցանկանում են ստանալ պրոֆեսիոնալ եզրակացություն նախքան որևէ քայլ ձեռնարկելը։
Ինչպես է իրականացվում իրավաբանական խորհրդատվությունը
Նախապես պատրաստվում ենք հանդիպմանը՝ ձեր հարցերին ավելի հիմնավոր պատասխանելու համար։ Հանդիպման ընթացքում տալիս ենք եզրակացություն տվյալ խնդրի լուծման առնչությամբ և մշակում հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ։
Արժեք
24 000Ծառայության մանրամասները
Իրավաբանական խորհրդատվության
վերջնական արդյունք
- ✓ Ստանում եք ձեր խնդրի վերաբերյալ իրավական պարզ եզրակացություն և համապատասխան գործողությունների կատարման ճիշտ հաջորդականություն։
տևողություն
- ✓ Հանդիպումը կազմակերպվում է հարցումից 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, բուն խորհրդատվությունը՝ նույնքան։
Ծառայության արժեք
Ներքին գինը՝ 24 000 դրամ
Հաճախ տրվող հարցեր
Ե՞րբ կարող եմ բողոքարկել հարկային ակտը
Հարկային մարմնի ակտը կարող եք բողոքարկել վերադասության կարգով, երբ չեք համաձայն դրա բովանդակության կամ սահմանված պարտավորության հետ։
Ինչքա՞ն ժամանակ կտևի բողոքարկման գործընթացը
Ամբողջական գործընթացը կարող է տևել 1,5–3 ամիս՝ կախված ակտի բարդությունից և պարտավորության չափից։
Ի՞նչ փաստաթղթեր են պետք բողոքարկման համար
Անհրաժեշտ է ստուգման ակտին վերաբերելիք ամբողջական փաթեթը և լրացուցիչ տեղեկություններ, որոնք օգնում են բողոքը պատշաճ հիմնավորելուն։
Ի՞նչ արժե հարկային ակտի բողոքարկման ծառայությունը
Արժեքը որոշվում է անհատական՝ կախված ակտի բարդությունից։ Հստակ գինը ճշտվում է խորհրդատվությունից հետո։