★★★★★
Team2B-ի մատուցած հաշվապահական ծառայությունը մեզ օգնում է միշտ հստակ հասկանալ մեր թվերը և վստահորեն զարգացնել բիզնեսը։
Սամվել Առաքելյան
Վարում ենք փոքր և միջին բիզնեսների հաշվապահությունը այնպես, որ այն չխանգարի բիզնեսի աճին, այլ օգնի սեփականատիրոջը միշտ հասկանալ իր թվերը, հարկերը և բիզնեսի ընդհանուր վիճակը։
Արդյունքում հաշվապահությունը դառնում է հարմար, վերահսկելի և աճին համահունչ համակարգ։ Լավ գիտենք թե որքան կարևոր է ճիշտ ժամանակին իմանալ վճարման ենթակա հարկերի չափը և ինչքան կարևոր է կազմակերպել հաշվապահությունը այնպես, որ բիզնեսը խուսափի տուգանքների, որոնք կարող են ճակատգրական լինել այդ փուլում:
Կկազմակերպենք ձեր բոլոր գործարքների ճիշտ հաշվառումը, ժամանակին կհաշվարկենք հարկերը և կօգնենք խուսափել այն սխալներից, որոնք հետագայում կարող են բարդացնել բիզնեսի զարգացումը։
Կվարենք ձեր հաշվապահությունը IFRS ստանդարտներին համապատասխան, որպեսզի ձեր բիզնեսի ֆինանսական պատկերը լինի ավելի հստակ, կարգավորված և վստահելի, իսկ հաշվետվությունները բանկերի համար արժանահավատ։
Կպատրաստենք սեփականատիրոջ համար կիրառելի հաշվետվություններ, որոնք կօգնեն հասկանալ շահույթը, ծախսերի կառուցվածքը, ինքնարժեքը և բիզնեսի աճի իրական հնարավորությունները։
ՓՄՁ-ների դեպքում մեր նպատակը միայն հաշվապահություն վարելը չէ։ Մենք օգնում ենք հենց սկզբից կառուցել այնպիսի համակարգ, որը հետագայում չի ստիպի վերանայել ամբողջ հաշվառումը բիզնեսի աճի պատճառով։ Մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են՝
Փոքր և միջին բիզնեսում հաճախ սեփականատերը միաժամանակ զբաղվում է վաճառքով, օպերացիաներով և կառավարմամբ։ Եթե այդ պայմաններում հաշվապահությունը պարզ ու հասկանալի չէ, շատ արագ առաջանում է թվերի նկատմամբ անորոշություն, իսկ հետո նաև հարկային ու կառավարչական խնդիրներ։
Մեր մոտեցումը թույլ է տալիս այդ ամենը պահել վերահսկելի և կանխատեսելի։
Մեր աշխատանքի արդյունքում ՓՄՁ-ն ստանում է ավելի հստակ թվեր, ավելի վստահ հարկային կարգապահություն, ավելի հասկանալի կառավարչական տեղեկատվություն և ավելի լավ պատրաստվածություն աճի համար։
★★★★★
Team2B-ի մատուցած հաշվապահական ծառայությունը մեզ օգնում է միշտ հստակ հասկանալ մեր թվերը և վստահորեն զարգացնել բիզնեսը։
Սամվել Առաքելյան
Մեզ վստահում են, որովհետև մենք ՓՄՁ-ներին օգնում ենք ոչ միայն փակել ընթացիկ խնդիրները, այլ նաև նախապես կառուցել այնպիսի հաշվապահություն, որը հետագայում չի դառնա բիզնեսի աճի խոչընդոտ։
2000+
Բիզնես արդեն օգտվել է մեր ծառայություններից
60+
Հաշվապահ
1200+
Բիզնես այս պահին օգտվում է մեր ծառայություններից
15+
տարվա փորձ հաշվապահությունում