Ներմուծում և արտահանում իրականացնող բիզնեսների հաշվապահություն

Վարում ենք ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող բիզնեսների հաշվապահությունը այնպես, որ դուք արագ հասկանաք ապրանքի ամբողջական ինքնարժեքը, ճիշտ կազմակերպեք փաստաթղթավորումը և նվազեցնեք մաքսային ու հարկային ռիսկերը։

Արդյունքում գործարքներն ավելի սահուն են, իսկ բիզնեսը՝ ավելի պատրաստված։

Անվճար խորհրդատվություն

Մեր հաշվապահական ծառայությունները ներմուծման և արտահանման ոլորտի համար ներառում են.

Հարկային հաշվառում

Կհաշվառենք ներմուծման և արտահանման գործարքները հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով միջազգային առևտրի, ոչ ռեզիդենտների և հատուկ փաստաթղթերի առանձնահատկությունները

Ֆինանսական հաշվառում

Կվարենք ձեր հաշվապահությունը IFRS ստանդարտներին համապատասխան, որպեսզի ճիշտ արտացոլվեն լրացուցիչ ծախսերը, մաքսազերծված ապրանքների ամբողջական ինքնարժեքը և հետագա վաճառքի գործարքները։

Կառավարչական հաշվառում

 Կպատրաստենք հաշվետվություններ, որոնք կօգնեն հասկանալ ներմուծման կամ արտահանման իրական արժեքը, գնահատել մարժան և ավելի արագ որոշումներ կայացնել վաճառքի ու գնագոյացման հարցերում։

Ինչ ենք անում

Մենք հասկանում ենք, որ այս ոլորտում հաշվապահությունը սերտ կապված է մաքսային գործի հետ։ Այդ պատճառով կարևոր է ոչ միայն ճիշտ գրանցել գործարքը, այլ նաև հասկանալ մաքսային դեկլարացիաները, մատակարարման պայմանները և պահանջվող փաստաթղթերը։ Մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են՝

մաքսազերծված ապրանքների ամբողջական ինքնարժեքի արագ հաշվարկը ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծումների փաստաթղթավորումը արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ աշխատանքը QR-ների և լրացուցիչ տեղական պահանջների ձևակերպումը մատակարարման պայմանների և հարկային ռիսկերի նախնական գնահատումը

Ինչու է ճիշտ հաշվապահությունը կարևոր

Այս ոլորտում մեկ սխալը կարող է թանկ արժենալ։ Եթե ինքնարժեքը ճիշտ չի հաշվարկվում կամ փաստաթղթերը ճիշտ չեն ձևակերպվում, բիզնեսը կորցնում է ժամանակ, գումար և երբեմն նաև վաճառքի արագությունը։ Մեր մոտեցման նպատակը այդ ռիսկերը հնարավորինս վաղ փուլում կանխելն է և կազմակերպել աշխատանքն այնպես, որ բիզնեսը կենտրոնան իր աճի վրա, իսկ մնացածը կանենք մենք։

Որ ընկերությունների հետ ենք աշխատում

Աշխատում ենք ինչպես խոշոր ներմուծողների և արտահանողների, այնպես էլ այն ընկերությունների հետ, որոնք առաջին անգամ են իրականացնում նման գործարքներ։ Ունենք փորձ ԵԱՏՄ երկրներից և երրորդ երկրներից ներմուծումների, ինչպես նաև տարբեր տեսակի ապրանքների միջազգային փաստաթղթավորման մեջ։

Ինչ արդյունք է ստանում

բիզնեսը

Մեր աշխատանքի արդյունքում ներմուծողը կամ արտահանողը ստանում է արագ հաշվարկված ինքնարժեք, ավելի կարգավորված փաստաթղթավորում, ավելի քիչ հարկային ու մաքսային ռիսկեր և ավելի արագ անցում դեպի վաճառք։ Բացի այդ կարողանում ենք մինչև գործարքը իրականացնել նախնական հաշվարկներ, նախնական հաշվարկել ինքնարժեքը և հնարավոր վաճառքի գինը, հաշվարկել ծախսածածկման կետը:

★★★★★

Team2B-ի շնորհիվ մեր ներմուծում-արտահանման հաշվապահությունը դարձավ շատ ավելի կազմակերպված և կանխատեսելի։ Այժմ հստակ հասկանում ենք ապրանքի ինքնարժեքը, փաստաթղթավորումը և մաքսային գործընթացները

Գաբրիել Ոսկանյան

Ինչու են մեզ վստահում ներմուծողները և արտահանողները

Մեզ վստահում են, որովհետև մենք հասկանում ենք ոչ միայն հարկային օրենսգիրքը, այլ նաև մաքսային գործը։ Մեզ համար մաքսային դեկլարացիաները նույնքան բնական փաստաթղթեր են, որքան հաշվապահական գրառումները։

2000+

Բիզնես արդեն օգտվել է մեր ծառայություններից

60+

Հաշվապահ

1200+

Բիզնես այս պահին օգտվում է մեր ծառայություններից

15+

տարվա փորձ հաշվապահությունում

Համագործակցության հայտ

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապնվենք ձեզ հետ

Բոլոր ծառայությունները այստեղ

Տեսնել ավելին