Փաստաթղթերի նախնական ստուգում
Փաստաթղթերի նախնական ստուգում ծառայությունը ներառում է ներմուծման և արտահանման համար նախատեսված փաստաթղթերի նախնական վերլուծություն՝ մինչև մաքսային մարմիններին ներկայացնելը։
Այս ծառայության շրջանակներում՝
Ստուգվում է մաքսային փաստաթղթերի ամբողջականությունը (ինվոյս, բեռնագիր, հայտարարագիր և այլն),
Գնահատվում է դրանց համապատասխանությունը մաքսային պահանջներին
Հայտնաբերվում են հնարավոր սխալներ HS կոդերում, արժեքներում կամ նկարագրություններում
Տրվում են ուղղման առաջարկություններ
Նվազեցվում է մաքսային ուշացումների, տուգանքների կամ մերժման ռիսկը