Փոփոխություններ պետական ռեգիստրի վկայականում

Կազմակերպության կամ ԱՁ-ի պետական գրանցման վկայականում առկա տվյալների փոփոխությունների արագ ձևակերպում Պետական ռեգիստրի գործակալությունում՝ 1–2 աշխատանքային օրում, 120 000 դրամից (ԱՁ-ի դեպքում՝ 30 000 դրամ)։

Արդյունքում ստանում եք փոփոխված տվյալներով պետական ռեգիստրի թարմացված վկայական։ Այս ծառայությունը չպետք է շփոթել ընկերության կանոնադրության փոփոխության հետ։

 

Անվճար խորհրդատվություն

Ռեգիստրի վկայականի փոփոխությունների ընդհանուր նկարագիր

Կազմակերպության կամ ԱՁ-ի պետական գրանցման վկայականում առկա տվյալների փոփոխությունների արագ ձևակերպում Պետական ռեգիստրի գործակալությունում։ Նկատի ունեցեք, որ այս ծառայությունը չպետք է շփոթել ընկերության կանոնադրության փոփոխության հետ, որի գործընթացը զգալիորեն ավելի երկար է։

Ծառայության ուղի

→ Խորհրդատվություն → Լիազորագրի կազմում → Փոփոխությունների փաթեթի պատրաստում → Դիմումի ներկայացում Պետական ռեգիստր → Թարմացված վկայականի ստացում նույն օրը

Ում համար է ռեգիստրի վկայականի փոփոխությունը

ԱՁ-ների և իրավաբանական անձանց համար, որոնց վկայականում առկա տվյալները (օրինակ՝ հասցե, տնօրեն, այլ տվյալներ) պետք է թարմացվեն Ռեգիստրում։

Փաստաթղթեր ռեգիստրի վկայականի փոփոխության համար

✓  Փաստաթղթերը, որոնց առնչությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու

✓  Անհրաժեշտության դեպքում՝ դրանց վավերացված թարգմանությունները

✓  Լիազորողի անձնագրային տվյալները

✓  ՀԾՀ, հաշվառման հասցե, հեռախոսահամար, էլ․ փոստի հասցե (լիազորագիր կազմելու համար)

Ինչպես ենք իրականացնում ռեգիստրի վկայականի փոփոխությունը

Տրամադրում ենք անհրաժեշտ խորհրդատվությունը, կազմում ենք լիազորագիր ձեր անունից Ռեգիստրում հանդես գալու համար, համաձայնեցնում ենք Ռեգիստր գնալու օրը և ներկայանում ենք՝ հանձնելու դիմում փոփոխությունների կատարման համար։ Նույն աշխատանքային օրվա ընթացքում վերցնում ենք վկայականի թարմացված տարբերակը։

Արժեք

120 000֏

Ծառայության մանրամասները

Ռեգիստրի վկայականի փոփոխությունը

վերջնական արդյունք

  • Կարճ ժամանակում ստանում եք փոփոխված տվյալներով պետական ռեգիստրի վկայական։

տևողություն

  • Ամբողջական գործընթացը կարող է տևել մոտավորապես 1–2 աշխատանքային օր։

Ծառայության արժեք

120 000 դրամ։ ԱՁ-ի դեպքում նույն ընթացակարգով՝ 30 000 դրամ։ Նոտարական թարգմանությունները չեն մտնում արժեքի մեջ՝ 12 000 դրամից սկսած, ինչպես նաև 3 000 դրամի պետական տուրքը, որը վճարում ենք մենք։

Հաճախ տրվող հարցեր

Ինչքա՞ն ժամանակ է պետք վկայականի փոփոխության համար

Ամբողջական գործընթացը կարող է տևել 1–2 աշխատանքային օր։


Ի՞նչ արժե փոփոխությունների գրանցումը

Ընկերության համար՝ 120 000 դրամ, ԱՁ-ի դեպքում՝ 30 000 դրամ։


Տարբերվու՞մ է վկայականի փոփոխությունը կանոնադրության փոփոխությունից

Այո, սա չպետք է շփոթել կանոնադրության փոփոխության հետ՝ վերջինիս գործընթացը զգալիորեն ավելի երկար է։

Համագործակցության հայտ

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապնվենք ձեզ հետ

Բոլոր ծառայությունները այստեղ

Տեսնել ավելին