ՍՊԸ գրանցում(հիմնադիր՝ իրավաբանական անձ)
ՍՊԸ-ի հեռավար գրանցում Հայաստանի Հանրապետությունում, երբ ընկերության հիմնադիրը հանդիսանում է իրավաբանական անձ (հայաստանյան կամ օտարերկրյա)՝ 240 000 դրամից, մոտ 10 աշխատանքային օրում։
Տրամադրում ենք խորհրդատվություն, պատրաստում ենք ամբողջական փաթեթը՝ ներառյալ լիազորագիրը, Պետական ռեգիստրում հանձնում գրանցման դիմումը։
Արդյունքում ստանում եք ՀՀ-ում գրանցված ՍՊԸ՝ իրավաբանական անձ-հիմնադրով, գրանցման վկայականը և կանոնադրությունը։
ՍՊԸ գրանցումը Հայաստանում. ընդհանուր նկարագիր
ՍՊԸ-ի հեռավար գրանցում Հայաստանի Հանրապետությունում, երբ ընկերության հիմնադիրը հանդիսանում է իրավաբանական անձ (հայաստանյան կամ օտարերկրյա)։ Համապատասխան ընտրություն օտարերկրյա ընկերությունների համար, ովքեր ցանկանում են ՀՀ-ում ունենալ դուստր ընկերություն։
ՍՊԸ գրանցման ուղին Հայաստանում
Ում համար է ՍՊԸ գրանցումը Հայաստանում
Իրավաբանական անձ-հիմնադիրների համար, որոնք ցանկանում են ՀՀ-ում գրանցել դուստր ՍՊԸ՝ առանց անձամբ ներկա գտնվելու պարտադիր լինելու։
Փաստաթղթեր ՍՊԸ գրանցման համար Հայաստանում
✓ Տնօրենի անձնագիր կամ նույնականացման քարտ, ՀԾՀ, էլ․ փոստի հասցե, հեռախոսահամար
✓ Օտարերկրացու համար՝ անձնագրի թարգմանություն (մտնում է արժեքի մեջ), ՀԾՀ (եթե ունի), հաշվառման հասցե
✓ Գործունեության տեսակ և կանոնադրական կապիտալի չափ
✓ Իրավաբանական հասցե (անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք մենք)
✓ Հիմնադիր ընկերության կանոնադրական բոլոր փաստաթղթերը՝ նոտարական կարգով վավերացված թարգմանությամբ, եթե օտարալեզու են
Ինչպես ենք իրականացնում ՍՊԸ գրանցումը Հայաստանում
Տրամադրում ենք նախնական խորհրդատվություն, ներկայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, պատրաստում ենք ամբողջական փաթեթը՝ ներառյալ լիազորագիրը, ձեզ հետ համաձայնեցնելուց հետո Պետական ռեգիստրում հանձնում ենք գրանցման դիմումը։ Հետևում ենք գործընթացին և բարեհաջող գրանցումից հետո վերցնում ենք կանոնադրության օրինակն ու գրանցման վկայականը։
Արժեք
սկսած 240 000֏-իցԾառայության մանրամասները
Իրավաբանական խորհրդատվության
վերջնական արդյունք
- ✓ Ստանում եք ՀՀ-ում գրանցված ՍՊԸ՝ իրավաբանական անձ-հիմնադրով, ինչպես նաև գրանցման վկայականը և կանոնադրությունը։
տևողություն
- ✓ Ամբողջական գործընթացը կարող է տևել մոտավորապես 10 աշխատանքային օր։
Ծառայության արժեք
240 000 դրամից սկսած։ Նոտարական թարգմանությունները չեն մտնում արժեքի մեջ՝ 12 000 դրամից սկսած, ինչպես նաև 3 000 դրամի պետական տուրքը, որը վճարում ենք մենք։
Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ եմ գրանցել ՍՊԸ առանց Հայաստանում ներկա գտնվելու
Այո, գրանցումը կատարվում է հեռավար, լիազորագրի հիման վրա, առանց հիմնադիրների կամ տնօրենի անձամբ ներկա գտնվելու պարտադիր լինելու։
Ի՞նչ արժե ՍՊԸ-ի գրանցումը իրավաբանական անձ-հիմնադրով
Ծառայության արժեքը 240 000 դրամից սկսած է։ Նոտարական թարգմանությունները՝ լրացուցիչ, 12 000 դրամից սկսած։
Ինչքա՞ն ժամանակում կգրանցվի ընկերությունը
Ամբողջական գործընթացը՝ մոտավորապես 10 աշխատանքային օր։
Ի՞նչ եք տալիս գրանցումից հետո
Տրամադրում ենք գրանցման վկայականը (քաղվածք) և կանոնադրության հաստատված օրինակը։