★★★★★
Team2B-ի շնորհիվ մեր ստարտափի հաշվապահությունը սկսեց ճիշտ ու կարգավորված հենց առաջին օրվանից։ Ամեն ինչ դարձավ ավելի հստակ, պատրաստ ու ներկայանալի ներդրողների համար։
Արևիկ Գևորգան
Վարում ենք ստարտափների հաշվապահությունը այնպես, որ բիզնեսը հենց սկզբից ունենա ճիշտ ֆինանսական և հարկային հիմք աճի, ներդրումների և ապագա մասշտաբավորման համար։
Արդյունքում վաղ փուլում կատարված սխալները հետագայում չեն դառնում աճի խոչընդոտ։
Կկազմակերպենք հաշվառումը և փաստաթղթավորումը այնպես, որ ստարտափը սկզբից աշխատի կարգապահ, հասկանա իր հարկային պարտավորությունները և կարողանա ճիշտ օգտագործել հնարավոր արտոնությունները։
Կվարենք հաշվապահությունը IFRS ստանդարտներին համապատասխան, որպեսզի ներդրողների, հիմնադիրների և այլ շահագրգիռ կողմերի համար թվերը լինեն հստակ ու հասկանալի։
Կպատրաստենք այնպիսի տեղեկատվություն որը թույլ կտա ոլորտում ընդունված առանցքային մետրիկաները հաշվառել ճիշտ ինչպիսիք են Burn Rate & Runway, LTV (Lifetime Value), CAC (Customer Acquisition Cost), Churn Rate և MRR (Monthly Recurring Revenue), որոնք կօգնեն հիմնադիրներին վերահսկել ստարտափը, վերլուծեն զարգացման ուղղությունների արդյունավետությունը և ֆինանսավորման անհրաժեշտությունը։
Ստարտափների դեպքում մենք օգնում ենք ոչ միայն վարել հաշվապահությունը, այլ նաև ճիշտ կառուցել դրա հիմքը՝ հաշվի առնելով բիզնեսի զարգացման հեռանկարները։ Մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են՝
Վաղ փուլում ստարտափները հաճախ կենտրոնանում են միայն պրոդուկտի կամ վաճառքի վրա, իսկ հաշվապահությունն ու փաստաթղթավորումը մնում են երկրորդ պլանում։ Հետագայում հենց այդ բացերը կարող են խնդիր դառնալ ներդրողների կամ հարկային մարմինների հետ աշխատելիս։
Մեր մոտեցումը թույլ է տալիս հենց սկզբից կառուցել այնպիսի հիմք, որը կծառայի նաև բիզնեսի հաջորդ փուլերում։
Մեր աշխատանքի արդյունքում ստարտափը ստանում է ավելի կարգավորված փաստաթղթավորում, ավելի պատրաստվածություն ներդրողների հետ աշխատանքի համար, ավելի հստակ ֆինանսական պատկեր և ավելի առողջ հիմք հետագա աճի համար։
★★★★★
Team2B-ի շնորհիվ մեր ստարտափի հաշվապահությունը սկսեց ճիշտ ու կարգավորված հենց առաջին օրվանից։ Ամեն ինչ դարձավ ավելի հստակ, պատրաստ ու ներկայանալի ներդրողների համար։
Արևիկ Գևորգան
Մեզ վստահում են, որովհետև հասկանում ենք ստարտափների լեզուն, աճի տրամաբանությունը և ներդրումային գործընթացների պահանջները։ Մենք հաշվապահությունը կառուցում ենք ոչ թե միայն այսօրվա, այլ նաև վաղվա պահանջների համար։
2000+
Բիզնես արդեն օգտվել է մեր ծառայություններից
60+
Հաշվապահ
1200+
Բիզնես այս պահին օգտվում է մեր ծառայություններից
15+
տարվա փորձ հաշվապահությունում