★★★★★
I'm highly satisfied with the results we got after trusting our accounting services to Team2B
James Hunters
Արդյունքում դուք ստանում եք ոչ միայն հաշվապահական հաշվառում, այլ նաև հստակ կառուցված ֆինանսական հիմք՝ աճի, ներդրումների և ստուգումների համար։
Կհաշվարկենք ձեր հարկերը ճշգրիտ համապատասպան գործող օրենսդրության պահանջները, կփաստաթղթավորեն ոչ ռեզիդենտների հետ ձեր գործարքները, կկարգավորենք շահութահարկի և կրկնակի հարկման բացառման պայմանագրերի կիրառման հարցերը։
Կվարենք ձեր հաշվապահությունը IFRS միջազգային ստանդարտներին համապատասխան, որպեսզի հստակ առանձնացվեն կապիտալացվող և ընթացիկ ծախսերը, ճիշտ արտացոլվեն ներդրումային գործիքները, իսկ հաշվետվությունները լինեն հասկանալի ղեկավարության, ներդրողների և բանկերի համար:
Կպատրաստենք այնպիսի հաշվետվություններ, որոնք կօգնեն վերահսկել ծախսերի կառուցվածքը, հասկանալ թիմերի արդյունավետությունը, գնահատել պրոդուկտի կամ ծառայության իրական ծախսը և ավելի վստահ որոշումներ կայացնել աճի հաջորդ փուլերում։
Մենք հասկանում ենք, որ ՏՏ ընկերության ճիշտ հաշվապահությունը հնարավոր չէ կառուցել միայն ընդհանուր մոտեցումներով։ Պետք է հասկանալ բիզնես մոդելը, զարգացման փուլը, թիմերի կառուցվածքը և ստեղծվող արժեքի բնույթը։ Մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են՝
ՏՏ ոլորտում սխալ հաշվառումը կարող է խնդիր ստեղծել ոչ միայն հարկային տեսանկյունից, այլ նաև ներդրումների փուլում։ Եթե սկզբից ճիշտ չեն ձևակերպվել աշխատակիցների հետ մտավոր սեփականության փոխանցումը, գաղտնիության պայմանները, ներդրումային գործիքները կամ ծախսերի դասակարգումը, հետագայում դա կարող է լուրջ խոչընդոտ դառնալ։
Մեր մոտեցման նպատակը այդ ռիսկերը սկզբից կանխելն է, որպեսզի հաշվապահությունը չուշանա բիզնեսի աճից, այլ օգնի դրան։
Աշխատում ենք ինչպես փոքր աութսորս և ծառայություն մատուցող թիմերի, այնպես էլ խոշոր ընկերությունների հետ, որոնք միջազգային խմբերի անդամներ են կամ ունեն սեփական պրոդուկտ։ Կարճ ասած հայկական ՏՏ էկոհամակարգի առաջատար ընկերությունների մի մասը վստահում է մեզ: Մեր հաճախորդների թվում կան նաև ստարտափներ, որոնք պատրաստվում են դրամաշնորհային, ներդրումային կամ աքսելերացիոն փուլերի։
Հիմնական արդյունքը դա վստահություն է, որը ստանում են մեր գործընկերները, քանի որ հաշվապահական բոլոր հարցերը մենք լուծում ենք նախապես և պատրաստ պահում ընկերության ֆինանսական փաստաթղերը ինչպես ապագա ներդրողների համար, այնպես էլ հարկային ներկայացուցիչներին ստուգելու համար: Բացի այդ , մեզ հետ հեշտ է, քանի որ մենք հասկանում ենք համայնքի «լեզուն», տերմինաբանությունը, տեղյակ ենք ոլորտին առընչվող բոլոր նորություններին:
★★★★★
I'm highly satisfied with the results we got after trusting our accounting services to Team2B
James Hunters
Մեզ վստահում են, որովհետև հասկանում ենք ոչ միայն հաշվապահությունը, այլ նաև ՏՏ —ների բիզնես մոդելը ու տրամաբանությունը։ Գիտենք, թե տարբեր մասնագետների աշխատանքն ինչպես պետք է արտացոլվի հաշվապահության մեջ, որ ծախսերն են կապիտալացվում, որոնք՝ ոչ, և ինչպիսի փաստաթղթավորում է պետք ներդրողների ու ստուգումների համար։
2000+
Բիզնես արդեն օգտվել է մեր ծառայություններից
60+
Հաշվապահ
1200+
Բիզնես այս պահին օգտվում է մեր ծառայություններից
15+
տարվա փորձ հաշվապահությունում
Հարկային ստուգումներին մասնակցության ծառայությունը ներառում է կազմակերպության շահերի մասնագիտական ներկայացում հարկային ստուգումների ընթացքում։ Մեր մասնագետները աջակցում են փաստաթղթերի պատրաստման, պետական մարմինների հետ հաղորդակցության և ամբողջ գործընթացի վերահսկման փուլերում՝ նվազեցնելով հնարավոր ռիսկերը և ապահովելով իրավական համապատասխանությունը։