Կազմակերպության լուծարում (հաշվապահությունը մենք չենք արել)
Իրավաբանական անձի (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) լուծարման ողջ իրավական գործընթացի ուղեկցում Հայաստանում, երբ ընկերության հաշվապահությամբ մեր ընկերությունը չի զբաղվել՝ 400 000 դրամից, մոտ 3 ամիս։
Իրականացնում ենք լուծարման հայտարարության հրապարակումը www.azdarar.am-ում (առնվազն 2 ամսով), միջոցներ ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու համար, կազմում միջանկյալ և վերջնական լուծարման հաշվեկշիռները։
Անհրաժեշտ կլինի դիմել նաև ձեր նախկին հաշվապահներին։
Ընկերության լուծարման ընդհանուր նկարագիր
Իրավաբանական անձի (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) լուծարման ողջ իրավական գործընթացի ուղեկցում Հայաստանում, երբ ընկերության հաշվապահությամբ մեր ընկերությունը չի զբաղվել։
Ընկերության լուծարման ուղին
Ում համար է ընկերության լուծարման ծառայությունը
Իրավաբանական անձանց համար, որոնք որոշում են լուծարել ընկերությունը և այլ կազմակերպության հաշվապահական սպասարկում ունեն կամ ունեցել են։
Փաստաթղթեր ընկերության լուծարման համար
Ինչպես ենք իրականացնում ընկերության լուծարումը
Տրամադրում ենք նախնական խորհրդատվություն, կազմում ենք ամբողջական փաթեթ (լուծարման մասին որոշում, լուծարման հաշվեկշիռ, արխիվային գործի մասին տեղեկանք, գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագիր, դիմում)։ Իրականացնում ենք լուծարման մասին հայտարարության հրապարակումը www.azdarar.am կայքում (առնվազն 2 ամսով), միջոցներ ենք ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու համար, կազմում ենք միջանկյալ և վերջնական լուծարման հաշվեկշիռները։ Պետական ռեգիստրում երկու փուլով հանձնում ենք լուծարման դիմումները և կատարում ենք գործընթացից բխող այլ ընթացակարգային գործողություններ։
Ծառայության արժեք
սկսած 400 000֏-իցԾառայության մանրամասներ
Կազմակերպության լուծարման
Վերջնական արդյունք
- ✓ Ընկերությունը լուծարվում է առանց ավելորդ դժվարությունների, և դուք ստանում եք լուծարված լինելու վերաբերյալ տեղեկանքը։
Ծառայության տևողություն
- ✓ Ամբողջական գործընթացը կարող է տևել մոտավորապես 3 ամիս։
Ընկերության լուծարման ծառայություն
Արժեքը սկսած 400 000֏-ից,, որից պետական տուրքը՝ 20 000 + մոտ 5 000-7 000 դրամ։ Նոտարական թարգմանությունները չեն մտնում արժեքի մեջ՝ 12 000 դրամից սկսած, ինչպես նաև 3 000 դրամի պետական տուրքը, որը վճարում ենք մենք։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ արժե ընկերության լուծարումը
Արժեքը՝ 400 000 դրամից սկսած, որից 20 000 + մոտ 5 000–7 000 դրամ պետական տուրք։
Ինչքա՞ն ժամանակ կտևի լուծարման գործընթացը
Ամբողջական գործընթացը կարող է տևել մոտավորապես 3 ամիս՝ ներառյալ պարտատերերին ծանուցելու համար օրենքով սահմանված 2-ամսյա ժամկետը։
Կարիք ունե՞մ ներգրավել իմ նախկին հաշվապահներին
Այո, քանի որ ընկերության հաշվապահությամբ մենք չենք զբաղվել, անհրաժեշտ կլինի դիմել ձեր հաշվապահներին լուծարման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար։