Wildberries ու Ozon. երբ է պետք ծագման սերտիֆիկատ, ինչ արժե, ինչ ձևեր են լրացվում և ինչ անել ըստ ապրանքի տեսակի

Հեղինակ: Mariam Khachikyan Հրապարակված: 8 Հունիսի, 2026
Wildberries ու Ozon. երբ է պետք ծագման սերտիֆիկատ, ինչ արժե, ինչ ձևեր են լրացվում և ինչ անել ըստ ապրանքի տեսակի

Ինչպես դիմել էլեկտրոնային եղանակով

Պաշտոնական կարգով հնարավոր է դիմել նաև առցանց։ Դիմողը կարող է փաստաթղթերի սկանավորված պատճեններն ուղարկել DOC, DOCX, PDF կամ JPG ձևաչափերով, իսկ պալատը էլեկտրոնային եղանակով կհաստատի դրանց ստացումը։

Օգտակար խորհուրդ՝

  • Նախապես հավաքեք բոլոր փաստաթղթերը մեկ տեղում և դասավորեք ըստ փուլերի՝ հումք, արտադրություն, հաշվապահություն և արտահանում։
  • ֆայլերին տվեք հասկանալի անուններ՝ օրինակ՝  raw_material_invoice_01.pdf, import_declaration_fabric.pdf, costing_model_A.xlsx։
  • Խուսափե՛ք անընթեռնելի սկանավորված փաստաթղթեր ուղարկելուց։ Գործընթացները դանդաղում են նմանատիպ խնդիրների դեպքում։շ
  • Եթե ունեք մի քանի մոդել ՝ սկզբից խմբավորեք ըստ նույն արտադրական տրամաբանության։

TEAM2B-ն կարող է կատարել ձեր փաստաթղթերի նախնական աուդիտ մինչև դրանց ներկայացումը համապատասխան մարմիններին, որպեսզի փաթեթը հետ չուղարկվի դրանում առկա բովանդակային կամ տեխնիկական բացերի պատճառով։

Երբ է անհրաժեշտ CT-1 և երբ՝ ոչ

1․ Եթե ապրանքն ունի հայկական ծագում

Այս դեպքում ձեր հիմնական նպատակը CT-1 ձևի սերտիֆիկատ ստանալն է, բայց ամեն դեպքում ապրանքի հայկական ծագումը պետք է հիմնավորել փաստաթղթերով։

Անհրաժեշտ է ցույց տալ, թե՝

  • ինչ հումք է օգտագործվել
  • որտեցից է այն ձեռք բերվել
  • ինչ արտադրական փուլեր է անցել Հայաստանում
  • ինչպես է ձևավորվել վերջնական ապրանքի ինքնարժեքը

2․ Եթե ապրանքը ներմուծված է և պարզապես վերավաճառվում է 

Եթե ապրանքը ներմուծվել է, օրինակ, Չինաստանից, Թուրքիայից կամ այլ երկրից և Հայաստանում միայն պահեստավորվում, վերափաթեթավորվում կամ վաճառվում է, դա սովորաբար դեռ չի համարվում հայկական ծագման արտադրանք։

Այս պարագայում ձեզ պետք են առնվազն՝

  • ներմուծման մաքսային հայտարարագիր
  • մատակարարի ծագման փաստաթուղթ
  • գնման փաստաթուղթ
  • անհրաժեշտության դեպքում համապատասխանության կամ անվտանգության փաստաթղթեր

Պարզ ասած՝ եթե ապրանքը հայկական արտադրության չէ՝ առաջին հերթին պետք է հասկանալ ոչ թե ինչպես ստանալ հայկական սերտիֆիկատ, այլ արդյոք ունեք ապրանքի ծագումն ու ներմուծումը հաստատող ամբողջ փաստաթղթային շղթան։

3․ Եթե ներմուծված հումքից Հայաստանում իրական արտադրություն եք կատարում

Այս դեպքում մոտեցումն այլ է։ Եթե ներմուծված հումքը Հայաստանում անցնում է իրական արտադրական վերամշակում՝ հնարավոր է քննարկել հայկական ծագումը, բայց այստեղ որոշիչ է ոչ թե ձեր ցանկությունը, այլ ապացույցը՝

  • տեխնոլոգիական գործընթաց,
  • արտադրական փուլերի նկարագիր,
  • հաշվապահական և ինքնարժեքի տվյալներ
  • հումքի և վերջնական արտադրանքի կապը

Սա այն փուլն է, երբ իրավական, արտադրական և հաշվապահական գործընթացները պետք է աշխատեն միասին։ TEAM2B-ի առավելություններից մեկն այն է, որ մենք օգնում ենք համակարգել այս բոլոր ուղղությունները՝ միավորելով բիզնեսի ղեկավարությանը, արտադրական թիմին և հաշվապահությանը մեկ գործընթացի շրջանակում։

Ի՞նչ է պետք ներառել տեխնոլոգիական նկարագրում

Տեխնոլոգիական նկարագիրը պետք է հստակ ցույց տա, որ ձեր արտադրանքը ոչ թե պարզապես «արտադրվել է», այլ «ստացվել» Հայաստանում։

Սովորաբար լավ պատրաստված նկարագրում ներառվում են հետևյալ հիմնական բաժինները՝

  • ապրանքի անվանումը
  • օգտագործվող հումքը
  • հումքի ծագումը
  • արտադրության փուլերն ըստ հերթականության
  • օգտագործվող սարքավորումները
  • որակի հսկողության կետերը
  • փաթեթավորումը և մակնշումը

*Կարևոր է նշել, թե Հայաստանում կոնկրետ ինչ փուլերով է անցել ապրանքը՝ պարզապես «արտադրված է Հայաստանում» գրելու փոխարեն։

Մենք պատրաստել ենք կարճ ձևանմուշներ, որոնք կօգնեն ավելի հեշտ հասկանալ փաստաթղթերի կառուցվածքն ու բովանդակությունը։ Այս ձևանմուշները կարող եք կիրառել հետևյալ 5 ոլորտներում՝

  • կոշիկի արտադրություն
  • հագուստի արտադրություն
  • ներքնազգեստ և տրիկոտաժ
  • մանկական և նորածինների հագուստ
  • սննդամթերքի արտադրություն և վերամշակում

Արագ գործողությունների պլան բիզնեսի համար

Եթե ցանկանում եք ոչ միայն հասկանալ թեման, այլ նաև ճիշտ պատրաստվել և առաջ շարժվել, սկսեք հետևյալ քայլերից՝

  • Տեսականին բաժանեք հայկական ծագում ունեցող և ներմուծված ապրանքների
  • Յուրաքանչյուր ապրանքի համար հավաքեք հումքի, ներմուծման, արտադրության և վաճառքի փաստաթղթերը։
  • Հասկացեք՝ ձեր դեպքում բավարար է սովորական սերտիֆիկատը, թե անհրաժեշտ կլինի նաև փորձաքննություն։
  • Տեխնոլոգիական նկարագիրը պատրաստեք այնպես, որ այն փաստաթղթերով հաստատի արտադրության գործընթացը։
  • Հաշվապահության հետ միասին ստուգեք ինքնարժեքը և հումքի շարժը։
  • Եվ միայն դրանից հետո ներկայացրեք դիմումը։

Շատ ընկերություններ փորձում են գործընթացին մոտենալ «գուցե այսպես էլ անցնի» տրամաբանությամբ, բայց գործնականում դա հաճախ բերում է ժամանակի կորստի, լրացուցիչ հարցումների և ավելորդ բարդությունների։

Սկզբից ճիշտ կազմակերպված գործընթացը սովորաբար ավելի արագ և արդյունավետ արդյունք է տալիս։

Ինչո՞վ կարող է օգնել TEAM2B-ն

TEAM2B-ն կաջակցի ձեզ ամբողջ գործընթացում։ Կարող է՝

  • գնահատել` արդյոք ձեր ապրանքն իրականում կարող է գնալ հայկական ծագման հիմքով
  • հասկանալ, թե ինչ փաստաթղթեր արդեն ունեք և որտեղ կան բացեր,
  • պատրաստել կամ վերանայել տեխնոլոգիական նկարագիրը,
  • օգնել դիմումի փաթեթի ճիշտ հավաքագրմանը,
  • ստուգել ինքնարժեքի հաշվարկն ու հաշվապահական հիմքերը,
  • առանձնացնել ներմուծված և հայկական ծագում ունեցող ապրանքների ռիսկերը,
  • օգնել, որպեսզի մարքեթփլեյսերում վաճառքը չդադարի փաստաթղթային խնդիրների պատճառով։

Մեր փորձի կարևոր առավելությունն այն է, որ մենք հարցին նայում ենք ոչ միայն իրավական փաստաթղթերի, այլ նաև հաշվապահական հիմնավորման տեսանկյունից։

Այս մոտեցումը կարևոր է, որովհետև ամենաբարդ խնդիրները սովորաբար առաջանում են հենց այն պահին, երբ փաստաթղթերը և հաշվապահական տվյալներն իրար չեն համապատասխանում։

Մենք պատրաստել ենք անվճար ուղեցույց, որը կօգնի ձեզ ստանալ փաստաթղթեր մարքեթփլեյսերում վաճառքներ իրականացնելու իրավունք ստանալու համար։
Ուղեցույցը ստանալու համար կարող եք 
լրացնել հայտը։

You can also find us here