Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Նար-Դոս 2
Team2B-ն փնտրում է պատասխանատու և բանիմաց HR Ղեկավար՝ ով կմիանա մեր թիմին:
Մենք փնտրում ենք ձեզ, եթե ունեք՝
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- HR ընթացակարգերի և կանոնների մշակման փորձ,
- Հավաքագրման գործընթացների իրականացման փորձ,
- Կազմակերպչական ուժեղ հմտություններ,
- Հայերենի, ռուսերենի իմացություն,
- Նախաձեռնողականություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել աշխատակիցների ընդունումը, որոշ դեպքերում նաև աշխատանքից ազատումը,
- Մշակել և իրականացնել թիմակիցների զարգացման, ներգրավման և մոտիվացիայի ծրագրեր,
- Մշակել և իրականացնել ընդհանուր HR ռազմավարություն,
- Սերտորեն համագործակցել թիմակիցներ հետ՝ աշխատանքային հարաբերությունների ճիշտ կառուցման ու բարելավման, թիմային ոգու և արդյունավետության բարձրացման նպատակով,
- Սերտորեն աշխատել տարբեր թիմերի հետ հավաքագրման, միջոցառումների կազմակերպման և այլ գործընթացների արդյունավետ իրականացման համար,
- Կատարել այլ անհրաժեշտ աշխատանքներ։
Ինչ ենք մենք առաջարկում
- Բժշկական ծախսերի մի մասի փոխհատուցում
- Մասնագիտական աճ
- Դասընթացներ և կրթության հնարավորություն ընկերության հաշվին
- Աշխատավարձը՝ նշված ժամանակին + բոնուսներ
- Հավակնոտ թիմ
- Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով
Եթե պատրաստ եք նոր մարտահրավերներին և ուզում եք մասնագիտական աճ ապահովել մեր ընկերությունում, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը hr@team2b.am էլ․ հասցեին և վերնագրում նշեք <<HR>>։