Ձեր բիզնեսի ամբողջ հաշվապահությունը, բանկային գործարքների վարումը, աշխատողների ընդունումը կիրականացնենք ինքներս։ Մենք կազատենք Ձեզ անհրապույր թվերից և կխնայենք Ձեր նյարդերը 💙
Լրացրե՛ք Ձեր տվյալները, և մենք արագ կապ կհաստատենք Ձեզ հետ` անձնական խորհրդատվության համար:
Մենք ցանկանում ենք, որ հաշվապահությունը Ձեզ համար լինի պարզ և մատչելի: Քանի դեռ մեր թիմն աշխատում է օպերացիոն համակարգի մշակման վրա, մեր նպատակն է հնարավորություն տալ հաճախորդներին զբաղվել առավել կարևոր գործերով:
Մենք փորձում ենք համագործակցությունը դարձնել ոչ միայն արդյունավետ և հարմար, այլ նաև մատչելի:
Պատրաստ ենք փոխհատուցել ծախսերը սխալների հայտնաբերման դեպքում
Մենք կուղղորդենք ճիշտ օգտվել բանկային համակարգից:
Մենք կգտնենք բարդ հարցերի պատասխանները և կապահովենք պարզ հաղորդակցություն:
ՏՏ ընկերություն, որը մշակում է ծրագրային լուծումներ՝ ապահովելով աղմուկի նվազեցում առցանց հանդիպումների ժամանակ: Ընկերությունը համարվում է Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից և խոշորագույն հարկատուներից մեկը։
Միությունը ներկայացնում և պաշտպանում է իր անդամների օրինական շահերը՝ ձեռնարկատիրական, տնտեսական և արտաքին առևտրային գործունեության զարգացման նպատակով: Այն համակարգում է Երևան քաղաքի և մարզերի պալատների գործունեությունը, ներկայացնում պալատների կառուցվածքը մեր երկրում և արտերկրում։
ՏՏ ընկերություն, որը մշակում է CAD/CAM ծրագրային համակարգեր, արհեստական բանականություն՝ հիմնված մեքենայական ուսուցման վրա, cloud ծառայություններ՝ արտադրությունը կազմակերպելու և վերահսկելու համար։