fbpx

Հայտարարագրի ներկայացում. գույքը վարձով տվողներ

Play Video

Գույքը տալի՞ս ես վարձով, ապա պետք է տարեկան հայտարարագիր տաս:

Վստահ եմ՝ բնակարանների վարձատուները գիտեն, որ վարձակալության գործարքը կնքելուց հետո  պետք է տեղեկացնեն դրա մասին հարկայինին: Այս ամենի մասին մենք մանրամասն խոսել էինք մեր նախորդ հալովակներից մեկում: Այժմ մոտենում է այդ գործարքից հարկեր վճարելու, ու որն ավելի կարևոր է, այդ եկամուտները հայտարարագրելու ժամանակը:

Զարմանալի է, բայց քչերը գիտեն, որ բնակարան վարձով տվողները նույնպես պարտավոր են  հանձնել եկամուտների տարեկան հայտարարգիրը:

Դրա համար անհաժեշտ է ստանալ ՀՎՀՀ, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը, ի դեպ դա անելու երկու տարբերակ կա, որոնց մասին կխոսենք հաջորդ հոլովակներում, ու մինչև մայիսի 1-ը հարկայինի նոր ստեղծված հայտարարագրման համակարգով ներկայացնել  «հաշվարկ-հայտարարագիր» 2023թ․-ի ընթացքում ստացած վարձակալական եկամուտների մասով, որտեղ կնշեք առաջացող հարկի գումարը։

Հայտարարագրի լրացման կարգի և լրացման վերաբերյալ  մեր խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ

Հովհաննես Մելքոնյան

Հաշվապահական թիմի ղեկավար Team2B ընկերությունում

10 տարի և ավել մասնագիտական փորձ, մասնագիտացած է առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառմամբ: