Օգտագործողի պայմանագիր

Կնքման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

Երրորդ անձը, որն ակցեպտավորել է համացանցում (ինտերնետում) https://team2b.am/user-agreement/ հասցեում տեղադրված օֆերտան մի կողմից, և «ՇԵՄՄ Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն Վլադիմեր Շատվերովի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա համատեղ և առանձին հիշատակման դեպքում համապատասխանաբար անվանվելով «Կողմեր» և «Կողմ», կնքեցին սույն Օգտագործողի Պայմանագիրը (այսուհետ՝ նաև՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

Պայմանագրի առարկան

2.1. Ընկերությունը սույն Պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով Օգտագործողին հնարավորություն է տալիս օգտագործել Կայքը, իսկ Օգտագործողը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում օգտագործել Կայքը սույն Պայմանագրով սահմանված պայմաններով:

2.2. Պայմանագրի հիման վրա Օգտագործողը հնարավորություն ունի օգտագործել Կայքը՝ Կատարողին պատվիրակել իր կողմից սույն կայքում ստեղծված հնարավորության միջոցով տրամադրված վերջնական տվյալների հիման վրա, կամ տրամադրված նախնական տեղեկատվության հիման վրա (եթե ձեռք բերված ծառայության փաթեթը դա ներառում է ) https://self-portal.taxservice.am/ կայքի միջոցով լրացնել և հանձնել  Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ (հայտարարագիրը), ինչպես նաև Կայքի միջոցով կապ հաստատելու և Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու հետ կապված խորհրդատվություն և աջակցություն ստանալ:

Կողմերի իրավունքները և պարտականությունները

3.1. Օգտագործողը պարտավոր է.

  • 3.1.1. Պատշաճ կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և Պայմանագրի պայմանները:
  • 3.1.2. ծանոթանալ սույն Պայմանագրի ակտուալ տարբերակի հետ յուրաքանչյուր անգամ Կայք հաճախելիս մինչև Կայքից օգտվելու պահը:
  • 3.1.3. խստիվ կատարել և պահպանել Կայքի օգտագործման կանոնները:
  • 3.1.4. Կայքում նշել միայն բացառապես հավաստի, ճիշտ և ամբողջական տեղեկատվություն և ոչ մի դեպքում Ընկերությանը և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց մոլորության մեջ չգցել: Պատվիրատուն իրավունք չունի Կայքում գրանցվել այլ անձի անունով կամ ինքն իրեն անվանել կամ ներկայացնել այլ անձի անունով:
  • 3.1.5. ինքնուրույն ստուգել ներկայացրած տեղեկատվության հավաստիությունը և ճշտությունը: Օգտագործողը պատասխանատու է իր կողմից տրամադրված տվյալների ճշտության և օրինականության համար:
  • 3.1.6. Կատարողի պահանջով և վերջինիս կողմից նշված ժամկետում տրամադրել Ծառայությանների իրա­կանացման համար անհրաժեշտ  տեղեկությունները, անհրաժեշտության և փոխադրաձ համաձայնության դեպքում տրամադրել համապատասխան լիազորագրեր և անհրաժեշտ այլ փաստաթղթեր Կատարողի կողմից մատնանշված անձանց՝ սույն պայմանագրով Կատարողի ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
  • 3.1.7. ինքնուրույն ծանոթանալ վճարման եղանակների հետ կապված պայմաններին և կանոններին:
  • 3.1.8 Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան ընդունել պատշաճ մատուցված Ծառայությունները:

3.2. Ընկերությունն իրավունք ունի`

  • 3.2.1. դադարեցնել, կասեցնել և/կամ արգելափակել Օգտագործողի հասանելիությունը Կայքին, եթե Ընկերության կարծիքով Օգտագործողի գործունեությունը սպառնալիք է հանդիսանում Կայքին և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց, ինչպես նաև եթե Օգտագործողը խախտում է Պայմանագրի պայմանները կամ Ընկերության այլ պահանջները:
  • 3.2.2. առանց պատճառների մասին բացատրություն տալու մերժել Օգտագործողի Պատվերը ձևակերպել:
  • 3.2.3. միակողմանի կերպով փոխել Կայքի գործունեության տեխնոլոգիաները և պայմանները:
  • 3.2.4. սեփական հայեցողությամբ և առանց Օգտագործողի լրացուցիչ համաձայնությունը ստանալու փոխել և/կամ հեռացնել ցանկացած տեղեկատվություն, որը մուտքագրվել կամ տեղադրվել է Կայքում Օգտագործողի կողմից:
  • 3.2.5. դադարեցնել Կայքի աշխատանքը, իրականացնել Կայքում պրոֆիլակտիկ աշխատանքներ, կատարել մոդիֆիկացիաներ:
  • 3.2.6. Օգտագործողին և այլ անձանց, ում մասին տեղեկատվությունը Օգտագործողի կողմից մուտք է արված Կայք, ուղարկել տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ, ինչպես Կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, այնպես էլ Կայքում նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Սույնով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը նմանատիպ հաղորդագրություններ ստանալու համար, ինչպես նևա երաշխավորում է, որ այն անձինք, որոնց մասին ինքը տեղեկատությունը մուտքագրել է Կայք, նույնպես տվել են իրենց համաձայնությունը ստանալու հաղորդագրությունները:
  • 3.2.7. իրականացնել Օգտագործողի, ինչպես նաև Օգտագործողի կողմից նշված այլ անձանց տվյալների ստուգում՝ Ընկերության և/կամ Կատարողի չափանիշներով: Բացի այդ Ընկերությունն իրավունք ունի Օգտագործողից պահանջել ներկայացնել անձը հաստատող, ինչպես նաև Օգտագործողին իդենտիֆիկացնող այլ անհրաժեշտ փաստաթղթեր և տվյալներ: Պահանջված փաստաթղթերը և/կամ տվյալները չտրամադրելու դեպքում Ընկերությունն իրավասու է դադարեցնել/ արգելափակել Օգտագործողի մուտքը Կայք, արգելել Օգտագործողին օգտագործել Կայքը: Իդենտիֆիկացնող փաստաթղթերի և տվյալների տեսակները և ներկայացման ձևերը սահմանվում են Ընկերության կողմից ինքնուրույն:
  • 3.2.8. կապ հաստատել Օգտագործողի հետ նրա կողմից նշված կապի միջոցներով:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

4․1 Կողմերը պարտավորվում են ապահովել սույն պայմանագրի շրջանակներում մյուս Կողմի վերաբերյալ իրենց հայտնի դարձած բոլոր տեղեկությունների գաղտնիությունը երրորդ անձանցից, ինչպես նաև չօգտագործել այդ տեղեկություններն իրենց կամ այլ անձանց օգտին՝ որևէ դեպքում և/կամ որևէ կերպով չհրապարակելով կամ հասանելի չդարձնելով այդ տեղեկությունները` բացառությամբ Պայմանագրով և/կամ կիրառելի օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Պայմանագրի սույն բաժնի կիրառության իմաստով՝ երրորդ անձինք չեն համարվում Կողմերից որևէ մեկի հետ աշխատանքային և/կամ այլ իրավական կապի մեջ գտնվող այն անձինք, ովքեր սույն կետում նշված տեղեկությունների մասին անհրաժեշտաբար իրազեկվում են այդ իրավական կապի բերումով (սույն բաժնում այսուհետ նաև` Փոխկապակցված անձ):

4․2 Համապատասխան Կողմը (ներառյալ` Փոխկապակցված անձը) իրավասու է հրապարակել վերը նշված գաղտնի տեղեկությունները, եթե՝

  • Տեղեկություններն օգտագործվում են իր կողմից՝ սույն պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով, կամ
  • Տեղեկությունները ստացվել են պաշտոնական և/կամ այլ բաց (յուրաքանչյուրին հասանելի, հանրամատչելի) աղբյուրներից, կամ
  • Առկա է մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնությունը:

4.3. Սույն կետում նշված պարտավորությունները գործում են առանց ժամկետային սահմանափակման (անժամկետ) և Պայմանագրի գործողության ավարտով չեն դադարում:

4.4.Կողմերը պարտավորվում են Պայմանագրի գործողությունն ավարտվելու օրվանից հետո անմիջապես վերացնել սույն պայմանագրի շրջանակներում մյուս Կողմի վերաբերյալ իրենց հայտնի դարձած բոլոր տեղեկություններն իրենց տիրապետման ներքո գտնվող բոլոր կրիչներից և այլ տեղերից:

4.5.Կատարողը պատասխանատվություն է կրում սույն բաժնով նախատեսված գաղտնիության պարտականությունը չկատարելու հետևանքով Պատվիրատուին պատճառված վնասների համար:

Կողմերի պատասխանատվությունը

5.1. Կայքում տեղադրվող տեղեկատվությունը (այդ թվում Միջոցառումների, ծառայությունների մասին) մուտքագրվում է Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տեղադրված տեղեկատվության հավաստիության, ճշմարտացիության, ամբողջականության, սխալ լինելու, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության, Կայքի օգտագործման հետևանքով Օգտագործողներին կամ այլ անձանց պատճառված վնասերի համար: Ընկերությունը պարտավոր չէ խմբագրել, ճշտել, հսկել Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվությունը: Ընկերությունը չի երաշխավորում Կայքում Կատարողի և/կամ երրորդ անձանց կողմից մուտք արված տեղեկատվության ամբողջականությունը, հավաստիությունը, ճշմարտացիությունը և Օգտագործողները ինքնուրույն իրենք են կրում տեղեկատվությունից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերը:

5.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ոչ Կայքն օգտագործող անձանց կողմից ոչ կոռեկտ պահվածքի համար:

5.3. Ընկերությունը չի երաշխավորում, որ.

  • 5.3.1 Կայքը համապատասխանելու է Օգտագործողի սպասելիքներին, պահանջներին,
  • 5.3.2 Կայքի օգտագործման միջոցով ստացված արդյունքները կլինեն հստակ և հավաստի,
  • 5.3.3 Կայքի միջոցով ստացված որևէ ծառայության, ծրագրի, տեղեկատվության կհամապատասխանի Օգտագործողի սպասելինքերին, պահանջներին,
  • 5.3.4 Կայքն աշխատելու Է անընդմեջ, առանց ընդհատումների, արագ, առանց սխալների,
  • 5.3.5 Կայքի բոլոր սխալները ուղղվելու են:

5.4. Կայքի մի մասը կամ ամբողջը պարբերաբար կարող են լինել անհասանելի, այդ թվում տեխնիկական, պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով:

5.5. Ցանկացած պարագայում Ընկերության կողմից Օգտագործողին և/կամ երրորդ անձանց փոխհատուցվելիք վնասի ընդհանուր չափը սահմանափակվում է մինչև 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամով:

5.6. Օգտագործողն իր ռիսկով և պատասխանատվությամբ է օգտագործում Կայքը, կատարում պատվերներ, վճարումներ և Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Օգտագործողի մոտ առաջացած վնասների համար:

Անձնական տվյալներ

6.1. Այն դեպքում, երբ Օգտագործողը Կայքում մուտքագրում է իր տվյալները (այդ թվում անձնական համարվող) կամ այլ կերպ փոխանցում է դրանք Ընկերությանը և/կամ Կատարողին, դրանով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի Ընկերությունը և/կամ Կատարողը հավաքագրեն, մշակեն, պահպանեն, փոխանցեն, հեռացնեն, արգելափակեն իր տվյալները, ինչպես ավտոմատացված միջոցների օգտագործմամբ այնպես էլ առանց դրանց: Կայքում գրանցվելիս Օգտագործողը տեղյակ է համաձայն է, որպեսզի իր անձնական տվյալները փոխանցվեն ու հասանելի լինեն Կատարողներին:

6.2. Անձնական տվյալների մասով Ընկերության քաղաքականությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:

Վեճերի լուծում

7.1. Պայմանագրի շուրջ ծագած վեճերն ու անհամաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով։ Ծագած վեճի շուրջ համաձայնության չգալու դեպում, վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրության համապատասխան դատական կարգով կամ օրենքով չարգելված այլ եղանակներով։ Պայմանագրի նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը

Պայմանագիրն ուժի մեջ մտնելը, պայմանների փոփոխումը

8.1. Սույն Պայմանագիրը, որի տեքստը մշտապես տեղակայված է համացանցում https://team2b.am/user-agreement/ հասցեում, պարունակում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և հանդիսանում է Ընկերության և/կամ Կատարողի կողմից առաջարկ, կնքել Օգտագործողի հետ Պայմանագիր, սույն Պայմանագրի տեքստում նշված պայմաններով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի 2-րդ մասի համաձայն համացանցն օգտագործելու միջոցով ծառայությունների մատուցման սույն Պայմանագրի տեքստը համարվում է հրապարակային օֆերտա:

8.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն օֆերտայի պատշաճ ակցեպտ է համարվում ցանկացած երրորդ անձի կողմից հետևյալ գործողություններից որևէ մեկի իրականացումը.

  • 8.2.1 Տեղեկությունների մուտքագրումը գրանցման թերթիկում և տվյալների իսկության հավաստիացումը՝ «Շարունակել» կամ «Գրանցվել» կոճակի սեղմումով,
  • 8.2.2 Հեռախոսակապի միջոցով Պատվեր գրանցելու մտադրության վերաբերյալ Ընկերության աշխատակցին տեղեկացումը,

8.3. Պայմանագիրը համարվում է կնքված «Շարունակել» կամ «Գրանցվել» կոճակի սեղմման պահից սկսած կամ Պատվերը հեռախոսակապի միջոցով գրանցելու դեպքում Պատվեր գրանցելու մտադրության վերաբերյալ Ընկերության աշխատակցին տեղեկացնելու պահից:

 8.4. Ընկերությունը ցանկացած պահի կարող է միակողմանի հրաժարվել սույն Պայմանագրի կատարումից (միակողմանի լուծել սույն Պայմանագիրը արտադատական կարգով) այդ մասին համապատասխան ծանուցումը տեղադրելով Կայքում և/կամ այդ մասին ծանուցելով Օգտագործողին: Կայքում ծանուցումը տեղադրելու կամ Օգտագործողին ուղարկելու պահից Պայմանագրի գործողությունը համարվում է դադարեցված:

 8.5. Կողմերը սույն Պայմանագրով համաձայնվում են, որ Ընկերությունը կարող է միակողմանի փոփոխություններ կատարել Պայմանագրում՝ փոփոխված Պայմանագրի տեքստը համացանցի https://team2b.am/user-agreement/ հասցեում տեղադրելու միջոցով: Օգտագործողն օգտագործելով Կայքը համաձայնվում է փոփոխությունների հետ: Փոփոխությունների հետ անհամաձայնության դեպքում Օգտագործողը դադարեցնում է Կայքի օգտագործումը:

Կատարողի հասցեն և այլ վավերապայմանները

Անվանումը

«ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ

Իրավաբանական Հասցեն

ՀՀ, ք․ Երևան Վ․ Շենգավիթ 2-րդ փ. 7/2 61

Գործունեության Հասցեն

ՀՀ, ք․ Երևան Նար-Դոս 2 փ․

ՀՎՀՀ

02259177

Բանկը

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Հ/Հ

1570018871220100

Տնօրեն

Վլադիմեր Շատվերով