Շատ զարգացած երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան՝ ֆիզիկական անձինք ներկայացնում են ստացած եկամուտների տարեկան հայտարարագիր: Աշխարհում առաջին երկիրը Մեծ Բրիտանիան էր, որը ներդրեց այս համակարգը 1799 թվականին։
Բոլորովին վերջերս ՊԵԿ-ը ևս հայտարարեց ՀՀ-ում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին։
Հայաստանում այն նոր է ներդրվում, և ֆիզիկական անձինք աստիճանաբար են սկսելու ներկայացնել այն։ Իհարկե կա խուճապ, սակայն կան նաև ընկերություններ և մասնագետներ, ովքեր կարող են օգնե քաղաքացիներին այս հարցում:
Եկամուտների հայտարարագրումն իրենից ենթադրում է, որ եկամուտ ստացող բոլոր քաղաքացիները այսուհետ պետք է տարին մեկ անգամ հայտարարագիր լրացնեն իրենց եկամուտների և ծախսերի վերաբերյալ ու ներկայացնեն հարկային մարմնին։ Համակարգը թույլ է տալու վերահսկել քաղաքացիների եկամուտները (որոնք, բնականաբար, հարկվելու են) և օգնելու է կանխել ապօրինի հարստացումների գերտարածված երևույթը Հանրապետությունում։
Փոխարենը քաղաքացիներին առաջարկվում է սոցիալական կրեդիտների համակարգ, որի շրջանակներում վճարած հարկերի դիմաց նրանք կարող են օգտվել առողջապահական և կրթական սոցիալական ծառայություններից։
Եկամուտների հայտարարագրման համակարգը ներդրվել է փուլային համակարգով․ առաջին փուլում հայտարարագիր լրացնողների շրջանակը փոքր է, իսկ մյուս փուլերում, ամենայն հավանականությամբ, կներառվեն եկամուտ ստացող բոլոր քաղաքացիները։
«Հայտարարագրման համակարգում քաղաքացիների եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկությունների համախմբումը թույլ կտա բարձրացնել պետության ծախսային քաղաքականությունների հասցեականությունը և արդյունավետությունը: Սոցիալական նշանակության տարբեր ծախսերի փոխհատուցմամբ Կառավարությունը կարող է նաև հասարակության (կրթական, առողջապահական) ծախսերն ուղղորդել դեպի առավել որակյալ ծառայությունները (ավելի բարձր փոխհատուցում նախատեսելով որակյալ բուհական ծառայությունների դիմաց): Սոցիալական կրեդիտների համակարգի կիրառությամբ կընդգծվի ծառայությունների առանձին ուղղություններով (օրինակ՝ առողջապահական) թափանցիկ և հաշվետու տնտեսավարողների խրախուսումը՝ նրանց ծառայությունների պահանջվածությունը բարձրացնելու եղանակով»,- նշված է 2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագրում։
Ինչպես կամայական գործընթաց, այնպես էլ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրումն ունի իր դրական և բացասական կողմերը: Առանձնացնենք դրանցից մի քանիսը. համաշխարհային փորձը ցույց է տվել, որ հիմնական դրական և բացասական կողմերն են:
Դրական կողմեր են
Բացասական կողմեր են
Այնուամենայնիվ գործընթացը նոր է և հայտարարագրողների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր և շատերի համար դժվար է ինքնուրույն գրանցվել համակարգում և լրացնել հայտարարագիրը:
Սակայն այդ գործընթացը հեշտ է մասնագիտացված ընկերությունների հետ: Հայտարարագրման վերաբերյալ խորհրդատվություն կամ ուղեցույց ստանալու համար կարող եք անցնել հղումով։
ՊԵԿ-ի կողմից ներդրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին հնչած կարծիքները հուշում են, որ հայտարարագրի ներկայացման կարգը շատերի մոտ մի շարք հարցեր է առաջացրել։
Հետագա խնդիրներից խուսափելու համար կարևորագույն հարցն է՝ «Ինչպե՞ս ներկայացնել եկամուտների հայտարարագիր»։
Հայտարարագրերը ներկայացվում են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այն հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիր)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։
Համակարգը հասանելի է վեբ տարբերակով այստեղ։
Հենց այս համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների հայտարարագիր։
Համակարգից օգտվելու համար պետք է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում՝ նույնականացման սարքի միջոցով։ Հայտարարագրի մեջ հետագայում փոփոխություններ անելու և դրանք հաստատելու համար անհրաժեշտ կլինի նաև էլեկտրոնային ստորագրություն (այս մասին՝ ստորև)։
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու պարագայում սահմանված են պատասխանատվության միջոցներ․ առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, ապա՝ տուգանք։
5 տարվա աշխատանքային փորձ, մասնագիտացած է առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառմամբ: