fbpx

Թվային ստորագրության ակտիվացում. եկամուտների հայտարարագիր

Play Video

Հայտարարագիր ներկայացնելու գործընթացում առաջին քայլը թվային ստորագրություն ունենալն է:

2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն:

«Ես եմ» hարթակում գործում է էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ՝

1. Հեռախոսի միջոցով

Անհրաժեշտ է՝

  • ID (նույնականացման) քարտ․ չունենալու դեպքում կարող եք այն ձեռք բերել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակայից,
  • նույնականացման քարտով և հեռախոսով այցելել նախընտրելի բջջային կապի օպերատորի սպասարկման ցանկացած կենտրոն,
  • հեռախոսահամարի քարտը փոխարինել նոր ID SIM քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ ձեռք բերել նոր քարտ ու ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը,
  • ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կա՛մ հենց կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, կա՛մ ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով, կա՛մ էլ այցելելով Էկենգ համակարգ։

Լրացուցիչ տեղեկության համար կարող եք կապվել բջջային կապի օպերատորների հետ․

  • Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, www.mts.am
  • Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, www.ucom.am
  • Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am
  1. Նույնականացման քարտով

Անհրաժեշտ է՝

  • էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ (որը ստացել եք մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը  ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից), որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։ Դրանք պահպանած չլինելու դեպքում ստիպված եք նույնականացումն իրականացնել միայն բջջային հեռախոսի միջոցով,
  • ընթերցող սարք,
  • այցելել Էկենգ համակարգ, ակտիվացնել էլեկտրոնային քարտն ու ստանալ էլեկտրոնային ստորագրություն: 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։

Հայտարարագրի լրացման կարգը և լրացման վերաբերյալ  մեր խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սեդա Առաքելյան

Հաշվապահական թիմի ղեկավար Team2B ընկերությունում

6 տարվա մասնագիտական փորձ, ՏՏ ոլորտի և ֆինանսական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառում: