Team2B-ն փնտրում է կրեատիվ և մոտիվացված կոնտենտի մասնագետ, ով ունի ավելին տալու և ստանալու ձգտում:
Աշխատանքային պարտականություններ
- Ստեղծել հստակ, գրավիչ և SEO-ի համար օպտիմալ բովանդակություն՝ կայքերի, բլոգերի, սոց. մեդիայի, էլ. արշավների և այլնի համար
- Կատարել խորքային հետազոտություն՝ ոլորտի մասին թարմ և նորարար գաղափարներ ստեղծելու համար
- Համագործակցել SMM մասնագետների և գրաֆիկ դիզայներների հետ՝ ապահովելով համատեղ և արդյունավետ աշխատանք
- Ապահովել ճշգրտություն և ոճայնություն տարբեր բովանդակություններում
Որակավորումներ
- Լրագրության, մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտի բակալավրի աստիճան
- Առնվազն 2 տարվա բովանդակություն ստեղծելու փորձ
- SEO-ի սկզբունքների լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Բովանդակության կառավարման համակարգերի և սոց. մեդիա հարթակների իմացություն
Մենք փնտրում ենք ձեզ, եթե ունեք՝
- Կրեատիվ մտածողություն և նորարարական գաղափարներ
- Ուժեղ հաղորդակցման և միջանձնային հմտություններ
- Թիմային քննարկումներին մասնակցելու և գաղափարներով կիսվելու մոտիվացիա
- Ժամանակակից արդյունաբերական միտումներին հետևելու պատրաստակամություն
Ինչ ենք մենք առաջարկում
- Բժշկական ծախսերի մի մասի փոխհատուցում
- Մասնագիտական աճ
- Դասընթացներ և կրթության հնարավորություն ընկերության հաշվին
- Աշխատավարձը՝ նշված ժամանակին + բոնուսներ
- Հավակնոտ թիմ
- Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով
Ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը և սոց․ ցանցերում ձեր աշխատանքի օրինակները՝ hr@team2b.am էլ. հասցեին` վերնագրում նշելով “Content Writer”: