Team2B ընկերությունը փնտրում է Դասընթացների կոորդինատոր/օֆիս մենեջեր (office manager)-ի կազմակերպության թրեյնինգ ծրագրերի կազմակերպչական գործընթացներին մասնակցելու և աշխատակազմի ադմինիստրատիվ մասը ապահովելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- Դասընթացների կազմակերպում,
- Ուսանողների հետ կապի հաստատում և պահպանում՝ թրեյնինգի սկզբից մինչև վերջ,
- Ուսանողների և շրջանավարտների բազայի համակարգում,
- Կազմակերպության սոցիալական կայքերի, էլ. հասցեի և հեռախոսազանգով հետադարձ կապի ապահովում,
- Գրասենյակի առօրյա գնումների կատարում,
- Միջոցառումերի կազմակերպման և նոր գաղափարների ստեղծմանը մասնակցություն,
Որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ հարակից ոլորտներում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Թիմի հետ աշխատելու հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- (MS office)-ի գերազանց իմացություն,
Ինչ ենք մենք առաջարկում
- Բժշկական ծախսերի մի մասի փոխհատուցում
- Մասնագիտական աճ
- Դասընթացներ և կրթության հնարավորություն ընկերության հաշվին
- Աշխատավարձը՝ նշված ժամանակին + բոնուսներ
- Հավակնոտ թիմ
- Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով
Ուղարկե՛ք ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը և սոց․ ցանցերում ձեր աշխատանքի օրինակները՝ hr@team2b.am էլ. հասցեին` վերնագրում նշելով “Office Manager”: