Հոգնե՞լ եք թվերի մեջ խեղդվելուց և ֆինանսական բարդությունների հետ պայքարելուց: Այլևս մի փնտրեք: Մեր հաշվապահական ծառայությունները Հայաստանում նախատեսված են ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ձեր գործողությունները օպտիմալացնելու և ձեզ արժանի հանգստություն պարգևելու համար: Մենք առաջարկում ենք ձեր կարիքներին համապատասխանող լուծումների լայն տեսականի:

Հարկային հաշվետվությունների ներկայացում

Մենք իրականացնում ենք հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում՝ ապահովելով Ձեր կազմակերպության հարկային պարտավորությունների ճիշտ, ամբողջական և ժամանակին կատարումը։ Ծառայությունը ներառում է հարկային տվյալների մշակում, հայտարարագրերի կազմում, հաշվարկների ստուգում և հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացում համապատասխան պետական մարմիններին։ Մենք նաև վերահսկում ենք ներկայացման ժամկետները և աջակցում հարկային հարցերի ու պարզաբանումների դեպքում

Տեսնել ավելին
Հարկային հաշվետվությունների ներկայացում

ԲՏ աջակցության համար հայտերի ներակայացում և հետևում

ԲՏ աջակցության հայտերի ներկայացման և հետևման գործընթացը ներառում է տեխնիկական խնդիրների կամ ծառայության հարցումների գրանցում, մշակում և վերահսկում մինչև դրանց ամբողջական լուծումը։ Օգտատերը ներկայացնում է հայտ Help Desk համակարգի, էլ․ փոստի կամ այլ կապի միջոցի միջոցով, որից հետո այն գրանցվում է, դասակարգվում ըստ առաջնահերթության և փոխանցվում համապատասխան մասնագետին։ Խնդրի լուծման ընթացքում վերահսկվում է հայտի կարգավիճակը, իսկ ավարտից հետո հայտը փակվում է և պահպանվում համակարգում հետագա վերլուծության ու հաշվետվությունների համար

Տեսնել ավելին

Ծրագրի հաշվապահություն

Մենք իրականացնում ենք ծրագրի հաշվապահություն՝ ապահովելով ծրագրային ֆինանսների ճշգրիտ հաշվառում, վերահսկում և հաշվետվությունների պատրաստում։ Ծառայությունը ներառում է ծրագրի եկամուտների և ծախսերի հաշվառում, բյուջեի վերահսկում, ֆինանսական փաստաթղթերի մշակում, դոնորական կամ ներքին հաշվետվությունների պատրաստում և ֆինանսական տվյալների վերլուծություն՝ ծրագրի արդյունավետ և թափանցիկ կառավարման նպատակով

Տեսնել ավելին

Գործունեության ժամանակավոր դադարեցում

Կազմակերպության ժամանակավոր դադարեցման ծառայությունը ներառում է գործունեության դադարեցման ամբողջ գործընթացի իրավական և վարչական ձևակերպումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումից և պետական մարմիններին ներկայացումից մինչև հարկային ու հաշվետվական հարցերի խորհրդատվություն և գործընթացի ամբողջական ուղեկցում։

Տեսնել ավելին
Գործունեության ժամանակավոր դադարեցում

Բանկային հաշիվների կառավարում

Մենք ամբողջությամբ կվերցնենք Ձեր բանկային հաշվի վարումը։

Կհաղորդակցվենք բանկերի հետ, կիրականացնենք բոլոր վճարումները Ձեր փոխարեն և կպատրաստենք բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները։

Բանկային հաշիվների կառավարում
Տեսնել ավելին

R&D ծրագրի հայտի ներկայացում

R&D ծրագրի հայտի ներկայացում
Տեսնել ավելին

Ընկերության լուծարում

Մեր մասնագետը պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ընկերության լուծարման համար և ուղարկում դրանք Ձեզ՝ ստորագրման։

Փաստաթղթերի և լիազորագրի բնօրինակները ստանալուն պես դրանք ներկայացվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

ՍՊԸ լուծարման մասին տեղեկանքի պատճենը ուղարկվում են Ձեզ՝ նախընտրելի տարբերակով։

Տեսնել ավելին
Ընկերության լուծարում

Եկամտային հարկի վերադարձ

Մենք աջակցում ենք եկամտային հարկի վերադարձի գործընթացներում՝ տալով խորհրդատվություն և այն անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը, որը ձեզ պետք կգա գործընթացներում։

Եկամտային հարկի վերադարձը վերաբերում է հիմնականում սոցիալական ծախսսի վերադարձին, որոնք ներառում են կրթական և առողջապահական ծախսերի վերադարձ։

Տեսնել ավելին

Եկամուտների հայտարարագրում

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին օրենքի ընդունումից հետո շատերի մոտ խուճապ է առաջացել:

Team2B-ի հետ այդ ամենը խնդիր չէ։

Մեզ դիմելով այդ բարդ գործընթացը կվերածվի մի քանի պարզ քայլերի:

Տեսնել ավելին

Կադրային իրավական սպասարկում

Կադրային և իրավաբանական սպասարկումը համալիր ծառայություն է, որը ներառում է անձնակազմի վարում և իրավական աջակցություն բիզնեսին։,

Մենք իրականացնում ենք փաստաթղթերի ձևակերպում, ապահովում օրենսդրության պահանջների պահպանում և տրամադրում խորհրդատվություն աշխատանքային ու կորպորատիվ իրավունքի հարցերով։

Տեսնել ավելին
Կադրային իրավական սպասարկում

Հարկային և հաշվապահական խորհրդատվություն

Մեր մասնագետները կանցկացնեն հարկային ու հաշվապահական խորհրդատվություն՝ մանրամասն վերլուծելով ձեր անհատական քեյսը։

Հարկային և հաշվապահական խորհրդատվություն
Տեսնել ավելին

Համագործակցության հայտ

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապնվենք ձեզ հետ