Իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն
Հոգնե՞լ եք թվերի մեջ խեղդվելուց և ֆինանսական բարդությունների հետ պայքարելուց: Այլևս մի փնտրեք: Մեր հաշվապահական ծառայությունները Հայաստանում նախատեսված են ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ձեր գործողությունները օպտիմալացնելու և ձեզ արժանի հանգստություն պարգևելու համար: Մենք առաջարկում ենք ձեր կարիքներին համապատասխանող լուծումների լայն տեսականի:
Այլ տեղականքի տրամադրում
Կաջակցենք նաև այլ տեղեկանքների տրամադրման հարցում։
Արագ, պրոֆեսիոնալ և անհատական մոտեցում ցանկացած հաճախորդի։
Իրավաբանական խորհրդատվություն (1 ժամ)
Մեկ ժամանոց պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն կոնկրետ իրավական հարցի շուրջ՝ 24 000 դրամից։ Հանդիպումը կազմակերպվում է մեր Երևանի գրասենյակում կամ հեռավար (Zoom/Google Meet) ձևաչափով՝ 1–2 աշխատանքային օրվա ընթացքում։ Արդյունքում ստանում եք պարզ իրավաբանական եզրակացություն և գործողությունների ճանապարհային քարտեզ ձեր հարցի լուծման համար։
Հարկային ակտերի բողոքարկում
Հարկային մարմնի (ՊԵԿ) ստուգման ակտի բողոքարկում վերադասության կարգով, երբ չեք համաձայն ակտի բովանդակության հետ։ Ուսումնասիրում ենք ակտը, տալիս ենք կարճ եզրակացություն հնարավոր հետևանքների մասին, և ձեր համաձայնության դեպքում մոտ 15 աշխատանքային օրում կազմում ենք բողոքի նախագիծ։ Ամբողջական գործընթացը՝ 1,5–3 ամիս, արժեքը՝ անհատական՝ կախված ակտի բարդությունից։
ՀՀ պետական մարմիններում Ներկայացուցչություն
Ձեր անունից հանդես գալու իրավաբանական ծառայություն ՀՀ պետական մարմիններում՝ լիազորագրի հիման վրա։ Հանդես ենք գալիս հարկային մարմիններում, Մտավոր սեփականության գրասենյակում, Պետական ռեգիստրում և այլուր։ Կազմում ենք լիազորագիր, համաձայնեցնում լիազորությունների շրջանակը, մշակում ենք ճանապարհային քարտեզ և ավարտին ներկայացնում հաշվետվություն։ Արժեքը որոշվում է անհատական՝ կախված գործի բարդությունից։