Company Liquidation(With Our Accounting)
Legal support for the liquidation of a legal entity (LLC, CJSC, OJSC) in Armenia when accounting has been handled by us – making the process smoother and faster.
Cost – from AMD 400,000; timeline — about 3 months.
All financial information is already with us, which significantly streamlines the work.
ՍՊԸ լուծարման ընդհանուր նկարագիր (մեր հաշվապահությամբ)
Իրավաբանական անձի (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ) լուծարման ողջ իրավական գործընթացի ուղեկցում Հայաստանում, երբ ընկերության հաշվապահությամբ զբաղվել է մեր ընկերությունը՝ ընթացքն ավելի սահուն և արագ դարձնելու համար, քանի որ ամբողջ ֆինանսական տեղեկատվությունն արդեն մեզ մոտ է։
ՍՊԸ լուծարման ուղին
Ում համար է ՍՊԸ լուծարման ծառայությունը
Մեր կողմից հաշվապահական սպասարկում ստացող իրավաբանական անձանց համար, որոնք որոշում են լուծարել ընկերությունը։
Փաստաթղթեր ՍՊԸ լուծարման համար
Ինչպես ենք իրականացնում ՍՊԸ լուծարումը
Տրամադրում ենք նախնական խորհրդատվություն, կազմում ենք ամբողջական փաթեթը (լուծարման մասին որոշում, լուծարման հաշվեկշիռ, արխիվային գործի մասին տեղեկանք, գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագիր, դիմում)։ Իրականացնում ենք լուծարման հայտարարության հրապարակումը www.azdarar.am կայքում (առնվազն 2 ամսով), հայտնաբերում ենք պարտատերերին, կազմում ենք միջանկյալ և վերջնական լուծարման հաշվեկշիռները։ Պետական ռեգիստրում երկու փուլով հանձնում ենք լուծարման դիմումները։
ՍՊԸ լուծարման արժեք
սկսած 400․000֏-իցԾառայության մանրամասներ
ՍՊԸ լուծարում
Վերջնական արդյունք
- ✓ Ընկերությունը լուծարվում է առանց ավելորդ դժվարությունների, և դուք ստանում եք լուծարված լինելու վերաբերյալ տեղեկանքը։
ՍՊԸ լուծարման տևողություն
- ✓ Ամբողջական գործընթացը կարող է տևել մոտավորապես 3 ամիս։
ՍՊԸ լուծարման արժեք
400 000 դրամից սկսած, որից պետական տուրքը՝ 20 000 + մոտ 5 000-7 000 դրամ։ Նոտարական թարգմանությունները չեն մտնում արժեքի մեջ՝ 12 000 դրամից սկսած, ինչպես նաև 3 000 դրամի պետական տուրքը, որը վճարում ենք մենք։