fbpx

SMM մասնագետ

Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Նար-Դոս 2

Team2B-ն փնտրում է պատասխանատու և գրագետ SMM մասնագետի՝ բազմաթիվ նախագծերի շրջանակում սոց. մեդիա մարքեթինգային արշավներ իրականացնելու համար:

Ի՞նչ է անելու SMM մասնագետը՝

  • Ստեղծել SMM ռազմավարություն(ներ) մարքեթինգային թիմի հետ միասին,
  • Մշակել ամենամսյա կոնտենտ պլան(ներ), քննարկել թիմակիցների հետ,
  • Կառավարել գովազդային հաշիվներն ու ընտրել ճիշտ թիրախավորում,
  • Ամենօրյա հրապարակումներն իրականացնել մշակված կոնտենտ պլանի համաձայն,
  • Ապահովել հետադարձ կապ մեկնաբանություններում և հաղորդագրություններում։

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար

  • Նվազագույնը 1 տարվա փորձ մարքեթինգի/ՍՄՄ-ի/թվային մարքեթինգի ոլորտում,
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  •  SMM ռազմավարություն և կոնտենտ պլան ստեղծելու ունակություն,
  •  Գովազդային հաշիվների հետ աշխատելու փորձ,
  •  Գրագետ թիրախավորում կատարելու հմտություն,
  •  Կատարված աշխատանքը վերլուծելու, եզրակացություններ կատարելու և դրանց հիման վրա հաշվետվություն կազմելու փորձ:
  • Հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
  •  Թիմի հետ աշխատելու և անհրաժեշտ արդյունք ստանալու հմտություն։

Ի՞նչ անել

Ուղարկել ինքնակենսագրականը և/կամ պորտֆոլիոն hr@team2b.am էլ․ հասցեին՝ վերնագրի (subject) մասում նշելով «SMM մասնագետ» հաստիքի անվանումը։