fbpx

SMM մասնագետ

Team2B-ն փնտրում է պատասխանատու և գրագետ SMM մասնագետի՝ բազմաթիվ նախագծերի շրջանակում սոց. մեդիա մարքեթինգային արշավներ իրականացնելու համար:

Հիմնական հմտություններ

Meta Business Suite

Ads manager

Google tools

Microsoft Office

Մեր մասին

Ավելի քան 10 տարի մենք օգնում ենք ձեռներեցներին և պարզեցնում բիզնեսով զբաղվելը Հայաստանում։

Մենք կառուցում ենք բիզնեսի համար հարմար ենթակառուցվածք. Մենք զբաղվում ենք հաշվապահությամբ, լուծում ենք իրավական հարցեր, օգնում ենք մարքեթինգին և նկարահանում ենք վաճառքի տեսահոլովակներ:

Մեզ հետ աշխատում են՝ Krisp, gg, 10web:

Այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես ենք մենք աշխատում

Մենք փնտրում ենք քեզ, եթե դու ունես՝

  • Նվազագույնը 1 տարվա փորձ մարքեթինգի/ՍՄՄ-ի/թվային մարքեթինգի ոլորտում,
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • SMM ռազմավարություն և կոնտենտ պլան ստեղծելու ունակություն,
  • Գովազդային հաշիվների հետ աշխատելու փորձ,
  • Գրագետ թիրախավորում կատարելու հմտություն,
  • Կատարված աշխատանքը վերլուծելու, եզրակացություններ կատարելու և դրանց հիման վրա հաշվետվություն կազմելու փորձ,
  • Հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
  • Թիմի հետ աշխատելու և անհրաժեշտ արդյունք ստանալու հմտություն

Քո պարտականությունները

  • Ստեղծել SMM ռազմավարություն(ներ) մարքեթինգային թիմի հետ միասին,
  • Մշակել ամենամսյա կոնտենտ պլան(ներ), քննարկել թիմակիցների հետ,
  • Կառավարել գովազդային հաշիվներն ու ընտրել ճիշտ թիրախավորում,
  • Ամենօրյա հրապարակումներն իրականացնել մշակված կոնտենտ պլանի համաձայն,
  • Ապահովել հետադարձ կապ մեկնաբանություններում և հաղորդագրություններում

Ինչ ենք մենք առաջարկում

  • Բժշկական ծախսերի մի մասի փոխհատուցում,
  • Մասնագիտական ​​աճ,
  • Դասընթացներ և կրթության հնարավորություն ընկերության հաշվին,
  • Աշխատավարձը՝ նշված ժամանակին + բոնուսներ,
  • Հավակնոտ թիմ,
  • Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով

Թափանցիկություն

Պաշտոնապես գրանցվում եք որպես աշխատող, աշխատավարձը մշտապես ստանում ժամանակին, արձակուրդի կամ հիվանդության դեպքում բացակայության համար կարող եք դիմել ցանկացած պահի՝ առանց երկարատև հաստատումների, ինչպես նաև վերանայվում են տարեկան եկամուտները և աշխատանքի արդյունքների հիման վրա առաջարկվում բոնուսներ:

Զարգացում

Ուսուցում ընկերության հաշվին, հաճախակի վերապատրաստումների իրականացում և կանոնավոր հետադարձ կապի ապահովում:

Հոգատարություն և հարմարավետություն

Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով և բժշկական ապահովագրության մասնակի փոխհատուցում:

Սկսե՞նք