fbpx

Ֆինանսական լրագրող

Կազմակերպություն՝ How2B
Գտնվելու վայր՝ Նար-Դոս 2

How2B – Business and Tech Media-ն՝ հայալեզու առաջատար մեդիա հարթակը՝ բիզնեսի և տեխնոլոգիաների մասին, հրավիրում է իր թիմին միանալու ֆինանսական լրագրողի: Եթե սիրում ես ուսումնասիրել ֆինանսական շուկաները, գրել հետաքրքրաշարժ հոդվածներ և պատրաստել որակյալ բովանդակություն, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է:

Դուք կպատասխանատու կլինեք ֆինանսական շուկաների, կորպորատիվ ֆինանսների և տնտեսական միտումների վերաբերյալ հանրամատչելի և հետաքրքիր նյութեր պատրաստելու համար՝ նպաստելով How2B-ի զարգացմանը և լսարանի ընդլայնմանը:

Մենք փնտրում ենք ձեզ, եթե ունեք՝

  • Ֆինանսական ոլորտի և տնտեսագիտության մասին հիմնարար գիտելիքներ։
  • Գրելու, պատմություններ պատմելու և բովանդակության ստեղծման փորձ։
  • Բարդ գաղափարները պարզ և հասկանալի ձևով ներկայացնելու ունակություն։
  • Ակտիվություն և ստեղծագործականություն՝ նոր և հետաքրքիր թեմաներ գտնելու համար։
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն։
  • Ցանկալի է բակալավրի աստիճան ֆինանսների, տնտեսագիտության, լրագրության կամ հարակից ոլորտում։

Եթե պատրաստ եք նոր մարտահրավերներին և ուզում եք մասնագիտական ​​աճ ապահովել մեր ընկերությունում, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը hr@team2b.am էլ․ հասցեին և վերնագրում նշեք <<Ֆինանսական լրագրող>>։