Ապրանքային նշանի գրանցում

Ապրանքային նշանի գրանցում

Մեր մասնագետը պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Ապրանքային Նշանի գրանցման համար և ուղարկում դրանք Ձեզ՝ ստորագրման։ Փաստաթղթերի և լիազորագրի բնօրինակները ստանալուն պես դրանք ներկայացվում են Մտավոր սեփականության գրասենյակ։ Ապրանքային Նշանի վկայականը ստանալուն դրա բնօրինակները ուղարկվում են Ձեզ՝ նախընտրելի տարբերակով։

  • Հայտատու իրավաբանական անձի/ԱՁ-ի գրանցման վկայականը (կամ հավասարազոր փաստաթուղթ), ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթը, այլ երկրի գրանցում, քաղաքացիություն ունենալու պարագայում՝ դրանց նոտարական կարգով թարգմանությունները, իրավաբանական անձանց պարագայում վավերացված նաև ապօստիլով (ապոստիլի մասով բացառությամբ ԱՊՀ երկրների)
  • Հայտատու ֆիզիկական անձի բնակության վայրը
  • Հայտատուի հեռախոսը և էլ․ փոստի հասցեն
  • Ապրանքային նշանի հստակ պատկերը (ձայնային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով)
  • այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը
  • Պետական տուրքը վճարելու անդորրագրերը՝ հայտ ներկայացնելու համար 30.000 դրամ, յուրաքանչյուր լրացուցիչ դասի համար ևս 15.000 դրամ, իսկ փորձաքննություն անցկացնելու համար՝ 40.000 դրամ (այս տուրքերը վճարվում են հայտը ներկայացնելիս)

մինչև 6 ամիս

  • Ապրանքային նշանի գրանցման հայտ
  • Լիազորագիր
  • աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:

Ինչպես համագործակցել

Անվճար խորհրդատվության համար, լրացրե՛ք Ձեր տվյալները, և մենք արագ կապ կհաստատենք Ձեզ հետ: