Խորհրդատվություն՝ ի հայտ եկած ֆինանսական խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ

Նկարագրություն

Խորհրդատվություն՝ ընկերության ներսում առաջացած ոչ բացահայտ խնդիրների շուրջ

Նպատակ

Մենք վերլուծում ենք ընկերության ֆինանսական հաշվետվությունները, ընդգծում խնդրահարույց ոլորտները և առաջարկում լուծումներ: Օր.՝ կարող է լինել մի իրավիճակ, երբ ընկերությունը միշտ բավարար գումար ունի ընթացիկ գործունեության համար, բայց ըստ հաշվետվությունների՝ շահույթ չի մնում: Այս իրավիճակում կարող են լինել մի շարք գործոններ, որոնք նպաստել են ստեղծված իրավիճակին.

  • Սեփականատերերը պարբերաբար հանում են շահաբաժինները՝ չհասկանալով տվյալ ժամանակաշրջանի համար գոյացած զուտ շահույթը
  • Հաճախորդները փաստացի ֆինանսավորում են ձեռնարկությանը
  • Բանկերից ստացված վարկերը նույնպես օգնում են մնալ կայուն

Պետք է հասկանալ, որ այս իրավիճակը վաղ թե ուշ վերջանալու է, և ընկերությունը, կարելի է ասել, կգնա դեպի սնանկություն։ Այս դեպքում անհրաժեշտ է.

  • դադարեցնել շահաբաժինների դուրսբերումը,
  • ակտիվորեն աշխատել դեբիտորական պարտքերի հետ՝ փաստացի կատարված աշխատանքից/ծառայություններից ամբողջ գումարը ստանալու համար,
  • պարտատերերից ծախսերը փոխանցել փաստացի ստացված եկամուտին

Արդյունք

Ընկերության ֆինանսական վիճակի կայունացում

Ձեր ուղին

Անվճար
խորհրդատվություն

Անհրաժեշտ
ծառայության
ընտրություն և
քննարկում

Գնարժեքի
հաստատում և
պայմանագրի
կնքում

Համագործակցություն

Անվճար խորհրդատվություն

Անհրաժեշտ ծառայության ընտրություն և քննարկում

Գնարժեքի հաստատում և պայմանագրի կնքում

Համագործակցություն