Մասնաճյուղերի և ներկայացուցիչների գրանցում

Ընկերության առանձնացված ստորաբաժանման /մասնաճյուղ, ներկայացուցչություն/ հաշվառում

Մեր մասնագետը պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և ուղարկում դրանք Ձեզ՝ ստորագրման։ Փաստաթղթերի և լիազորագրի բնօրինակները ստանալուն պես դրանք ներկայացվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։ Հիմնադիր փաստաթղթերը ստանալուն պես դրաց բնօրինակները ուղարկվում են Ձեզ՝ նախընտրելի տարբերակով։

  • հիմնադիր կազմակերպության գրանցման վկայականի (կամ հավասարազոր փաստաթղթի) և կանոնադրության պատճենները, այլ երկրի գրանցում ունենալու պարագայում՝ դրանց նոտարական կարգով և ապոստիլով վավերացված թարգմանությունները ((ապոստիլի մասով բացառությամբ ԱՊՀ երկրների), իսկ եթե ապոստիլի կոնվենցիայի անդամ պետություն չէ, ապա հյուպաթոսական վավերացմամբ օրինակները))
  • հիմնադիր կազմակերպության իրավասու մարմնի որոշումը՝ առանձնացված ստորաբաժանում ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին
  • Մասնաճյուղի տնօրենի անձնագրի հայերեն թարգմանությունը
  • առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, ՀԾՀ, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում)
  • առանձնացված ստորաբաժանման կանոնադրության կազմման համար բովանդակային տվյալներ` գործառույթների, կառուցվածքի. Լիազորությունների վերաբերյալ և այլն.
  • Լիազորագիր` Հիմնադիր իրավաբանական անձի տնօրենի կողմից
  • ԱՍ-ի կանոնադրությունը
  • Իրավասու մարմնի որոշումը /ենթադրում է համատեղ աշխատանք իրավասու մարմնի և ընթացակարգի համատեքստում/.

Ինչպես համագործակցել

Անվճար խորհրդատվության համար, լրացրե՛ք Ձեր տվյալները, և մենք արագ կապ կհաստատենք Ձեզ հետ: